Լոս Անջելեսի Կառավարիչների շրջանային խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 11°C
    77%
    4 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    72%
    9 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    9 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    81%
    5 կմ/ժ
  • Արցախ 15°C
    74%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Լոս Անջելեսի Կառավարիչների շրջանային խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ

Լոս Անջելեսի Կառավարիչների շրջանային խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ

Լոս Անջելեսի Կառավարիչների շրջանային խորհուրդը միաձայն ընդունել է միջնորդագիր, որով դատապարտել է Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

«Միջնորդագիրը դատապարտում է Ադրբեջանի լայնածավալ պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները և Արցախի ժողովրդի մարդու հիմնարար իրավունքների խախտումները հայ ժողովրդի դեմ իր ցեղասպան արշավի ընթացքում»,- նշել են խորհրդում:

Փաստաթուղթը նաև կոչ է անում մարդասիրական օգնություն տրամադրել փախստականներին հեռաբժշկության ծառայություններ մատուցող բժիշկների միջոցով, որոնք մասնագիտանում են այրվածքների վերքերի բուժման և մաշկի փոխպատվաստման հարցերով:

«Շատ կարևոր է, որ մենք բարձրացնենք իրազեկությունը Հայաստանում և Արցախում հայերի դեմ շարունակվող վայրագությունների մասին, քանի որ մեր պարտքն է միջամտել և վերացնել հայ ժողովրդի հերթական ցեղասպանության սպառնալիքը»,- նշել է միջնորդագրի համահեղինակ, կառավարիչ Լինդսի Հորվաթը:

Թեմայի այլ նորություններ