Լոռու մարզի փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի հյուրը ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին էր
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    97%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 12°C
    85%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    86%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Լոռու մարզի փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի հյուրը ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին էր

Լոռու մարզի փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի հյուրը ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին էր

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին: Նրան ուղեկցում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի գրասենյակի ղեկավար Լիա Միլլերը:
 
Գայանե Մարկոսյանը ողջունեց տիկին դեսպանին, շնորհակալություն հայտնեց Լոռու մարզում ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար և հույս հայտնեց, որ այցելությունները և համագործակցությունը շարունակական կլինեն:
 
Դեսպանը, նույնպես շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ այցի նպատակը մարզում ԱՄՆ կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին ծանոթանալն է, ինչպես նաև այցելությունը Սանահին վանական համալիր: Բանն այն է, որ նախորդ տարի ԱՄՆ դեսպանատան կողմից հայտարարված մրցույթում Սանահինն ընդգրկվել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցներով իրականացվող մշակութային պահպանության ծրագրերում, որի շրջանակներում նախատեսվում է համալիրի որոշ հատվածներում իրականացնել վերականգնողական, ինչպես նաև տարածքում հայտնաբերված մշակութային արժեքների պահպանության աշխատանքներ:
 
-Մենք շատ ուրախ ենք, որ այս ծրագրից օգտվելու հնարավորություն է ստացել նաև Հայաստանը: Պատրաստ ենք մեր տեղացի գործընկերների հետ ձեռնամուխ լինելու Հայաստանի համար այս կարևոր աշխատանքների իրականացմանը, -ասաց նա:
 
Փոխմարզպետն, իր հերթին շնորհակալություն հայտնելով, ընդգծեց, որ հատկապես Սանահինի և Հաղպատի վանական համալիրները մեծ կարևորություն ունեն մարզի համար և պատահական չէ, որ նրանք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕՅԻ հատուկ պահպանության հուշարձանների ցանկում, արժեքավոր են նաև զբոսաշրջային առումով:
 
-Մարզի մշակութային արժեքները մեր հատուկ ուշադրության կենտրոնում են, մեծ կարևորություն է տրվում հատկապես հարակից տարածքների մաքրությանը, ենթակառուցվածքների բարելավմանը և հաճելի է, որ նմանատիպ ծրագրերը նպաստում են մեր ընդհանուր նպատակի իրականացմանը,-ասաց Գ. Մարկոսյանը՝ ընդգծելով, որ մարզպետարանը հնարավորության սահմաններում պատրաստ է աջակցելու աշխատանքներին:
 
Փոխմարզպետը նաև ներկայացրեց մարզի զարգացման առաջնահերթությունները: Հանդիպման ավարտին փոխմարզպետը դեսպանին հրավիրեց առաջիկայում ոչ պաշտոնական այցով լինելու մարզում՝ Լոռու գրավչություններով հիանալու, ինչպես նաև մշակութային արժեքներին ծանոթանալու նպատակով:
 

Թեմայի այլ նորություններ