Լիբանանում ՄԱԿ խաղաղապահ ուժերի հրամանատարությունն անհանգստացած է երկրի հարավում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թվի աճով
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    42%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    51%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    88%
    7 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    98%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    47%
    20 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    83%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    42%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    71%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    42%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    43%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20481
  • Դոլար = 388.01

Լիբանանում ՄԱԿ խաղաղապահ ուժերի հրամանատարությունն անհանգստացած է երկրի հարավում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թվի աճով

Լիբանանում ՄԱԿ խաղաղապահ ուժերի հրամանատարությունն անհանգստացած է երկրի հարավում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թվի աճով

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերի հրամանատարությունն անհանգստացած է հակամարտող կողմերի փոխադարձ հարվածների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճով։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Թելեգրամ ալիքում հայտնել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեա Տենենտին։

«Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա», - ասել է նա՝ հավելելով, որ «Կապույտ սաղավարտներ»-ը կոչ են անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և գործողությունները, որոնք վտանգում են խաղաղ բնակչության անվտանգությունը:

Տենենտին ափսոսանք է հայտնել նոյեմբերի 5-ին իսրայելական հրետակոծության ժամանակ լիբանանյան չորս հոգանոց ընտանիքի մահվան կապակցությամբ: 

Նա հիշեցրել է, որ քաղաքացիների վրա հարձակումները միջազգային իրավունքի խախտում են և կարող են լինել ռազմական հանցագործություններ:

Լիբանանյան Կարմիր Խաչի ընկերության տվյալներով՝ նոյեմբերի 2-ին երկրի հարավում զոհվել է հինգ խաղաղ բնակիչ, երեքը՝ վիրավորվել։ 

«Հեզբոլլահի» և իսրայելական բանակի միջև վերջին հակամարտությունը տեղի է ունեցել 2006 թվականի ամռանը հարավային Լիբանանում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը սահմանին հրադադար է սահմանել, որն այժմ վերահսկում են 36 պետությունների 12 հազար խաղաղապահներ։

Թեմայի այլ նորություններ