Լիահույս եմ, որ Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի աշխատանքներին կլինի շարունակական. ՀՀ վարչապետը՝ Գերմանիայի կանցլերին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    68%
    2 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    66%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    59%
    7 կմ/ժ
  • Արցախ 16°C
    76%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Լիահույս եմ, որ Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի աշխատանքներին կլինի շարունակական. ՀՀ վարչապետը՝ Գերմանիայի կանցլերին

Լիահույս եմ, որ Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի աշխատանքներին կլինի շարունակական. ՀՀ վարչապետը՝ Գերմանիայի կանցլերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:

Ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

2022 թվականը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար. երեսուն տարի առաջ՝ 1992 թվականի հունվարի 31-ին, մեր երկրների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ:

Հետադարձ հայացք նետելով Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության երկկողմ միջպետական հարաբերությունների պատմությանը՝ գոհունակությամբ եմ արձանագրում, որ դրանք շարունակաբար զարգացել և ընդլայնվել են՝ համագործակցության տարեգրությունը հարստացնելով հիշարժան բազում իրադարձություններով: Հաջողությամբ է ընթանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Սերտ կապեր են հաստատվել ՀՀ Ազգային ժողովի և ԳԴՀ Բունդեսթագի միջև:

Գերմանիայի հետ փոխգործակցության կարևոր ոլորտներից է տեխնիկական և ֆինանսական համագործակցությունը, որի շրջանակում Գերմանիայի դաշնային կառավարությունը տարիներ շարունակ աջակցել է Հայաստանի կայուն զարգացմանը և ժողովրդավարական բարեփոխումներին: Գերմանիան Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերներից է, իսկ ԵՄ երկրներից՝ առաջինը:

Ակտիվ փոխգործակցություն է ծավալվել մշակույթի, գիտության ու կրթության, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցության ոլորտներում։ Առկա է լայն իրավապայմանագրային դաշտ:

Ուրախությամբ եմ հիշում 2019 և 2020 թվականներին իմ՝ Գերմանիա կատարած այցը, ինչպես նաև դաշնային կանցլերի՝ 2018 թվականին Հայաստան կատարած այցը, որոնց ընթացքում նախանշվեցին մեր երկկողմ օրակարգի զարգացման նոր հեռանկարները:

Շրջադարձային իրադարձություն էր 2016 թվականի հունիսի 2-ին ԳԴՀ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը, որով Գերմանիան նույնպես իր լուրջ ավանդը բերեց մարդկության դեմ այդօրինակ հանցագործությունների ճանաչման ու կանխարգելման միջազգային գործընթացին:

Լիահույս եմ, որ Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի աշխատանքներին կլինի շարունակական՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ հանգուցալուծմանը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք նոր լիցք հաղորդել հայ-գերմանական հարաբերությունների զարգացման դրական դինամիկային։

Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, ինչպես նաև Ձեր երկրի այն պետական, քաղաքական ու հասարակական գործիչներին, անհատներին, որոնք նպաստել են հայ-գերմանական կապերի կայացմանն ու ամրապնդմանը»:

Թեմայի այլ նորություններ