ԼՂ միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակը Քոչարյանը զոհաբերեց միջազգային լեգիտիմություն ձեռք բերելու համար. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արարատ 15°C
    68%
    17 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    70%
    8 կմ/ժ
  • Արցախ 13°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ԼՂ միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակը Քոչարյանը զոհաբերեց միջազգային լեգիտիմություն ձեռք բերելու համար. Փաշինյան

ԼՂ միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակը Քոչարյանը զոհաբերեց միջազգային լեգիտիմություն ձեռք բերելու համար. Փաշինյան

Լևոն Տեր-Պետրոսյանի 1998 թվականի փետրվարի 4-ի հրաժարականի արդյունքում իշխանությունն անցնում է Ղարաբաղի հարցին փորձագիտական մակարդակով տիրապետող Ռոբերտ Քոչարյանին, որը դրանից մեկ տարի առաջ, հրաժարական տալով ԼՂ նախագահի պաշտոնից, նշանակվում է ՀՀ վարչապետ: Այդ մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ռոբերտ Քոչարյանի իշխանության շրջանում ԼՂ թեմայով Հայաստանի իշխանությունների կողմից վարվող ներհայաստանյան և միջազգային հաղորդակցության միջև ճեղքը ավելի է մեծանում: Այսինքն՝ կա միջազգային հանրության հետ խոսակցություն և ներքին հանրության հետ խոսակցություն. մենք տեսնում ենք, որ այս խոսակցությունները գնում են երկու տարբեր ուղիներով, և ճեղքը մեծանում է: Ռոբերտ Քոչարյանը, Տեր-Պետրոսյանի մոտեցումը պարտվողական համարելով, հաղթողական ուղղության առաջնորդությունը ստանձնելով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում, այնուհանդերձ, անում է քայլեր, որոնք բյուրեղացնում են այն ճարտարապետությունը, որը կառուցվել է ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերով, ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերով և 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովով, որի նախագահողի հայտարարության մեջ հստակ նշվում էր, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, և ԼՂ ինքնորոշման իրավունքը նույնպես պետք է իրականացվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ռոբերտ Քոչարյանը ԼՂ-ին զրկում է բանակցությունների մասնակցի կարգավիճակից, այսինքն՝ Քոչարյանի՝ ՀՀ նախագահ դառնալուց հետո ԼՂ ներկայացուցիչները բանակցություններին չէին մասնակցում, մինչդեռ դրանից առաջ մասնակցում էին լիարժեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այն, որ Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահ դառնալու պահին Լեռնային Ղարաբաղը բանակցությունների լիարժեք կողմ էր, ապացուցվում է նաև այն փաստով, որ ԼՂ հակամարտության կարգավորման, այսպես կոչված, «ընդհանուր պետություն» փաթեթը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները 1998 թվականի նոյեմբերին ներկայացրել են ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև ԼՂ-ին:

«Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ էր արդեն հինգ ամիս, բայց սա վերջին փաթեթն էր, որ համանախագահողների կողմից ներկայացվեց նաև ԼՂ-ին: Դրանից հետո ԼՂ-ը փաստացի նույնիսկ նորմալ տեղեկացված չի եղել, թե ինչի շուրջ են ընթանում բանակցությունները»,- նշեց վարչապետը:

Վարչապետը հիշեցրեց, որ ինքը՝ Ռոբերտ Քոչարյանն է վկայել այդ մասին 2004 թվականի ապրիլի 3-ին՝ հարցազրույցում անդրադառնալով Ղարաբաղի՝ բանակցային սեղանից դուրս մնալուն:

«Տպավորություն էր ստեղծվել, որ Հայաստանը պատրաստ է կարգավորման ցանկացած ձևի, բայց խնդիրը Ղարաբաղն է, ավելի ճիշտ՝ Ղարաբաղի ղեկավարությունը: Հարց էր առաջանում՝ մի՞թե Հայաստանը ի վիճակի չէ իրենից Ղարաբաղի ակնհայտ կախվածության պայմաններում ճնշում գործադրել և ստիպել համաձայնել այս կամ այն դիրքորոշման հետ: Ես առաջարկել եմ փոխել այդ տեսակետը և փորձել Հայաստանի ռեսուրսն օգտագործել հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ սեփական դիրքորոշումը և մոտեցումները մշակելու համար: Այսինքն՝ մենք ոչ թե համաձայն ենք կարգավորման ցանկացած ձևի, որին կհամաձայնի Ղարաբաղը, այլ մենք ունենք սեփական դիրքորոշում, և պատրաստ ենք այն պնդել. իմ ընտրվելուց հետո ես այդպես էլ արեցի»,- Փաշինյանը նշեց, որ հարցազրույցում ասել է Քոչարյանը: 

«Իր այս դիրքորոշմամբ Ռոբերտ Քոչարյանը ԼՂ հիմնարար օրենսդրության կոպտագույն խախտում է արել այն պարզ պատճառով, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով Ղարաբաղի ժողովուրդը «այո» է պատասխանել հետևյալ հարցին. «Համաձա՞յն եք դուք, որպեսզի հռչակված ԼՂՀ-ը լինի անկախ պետություն՝ ինքնուրույն որոշելով համակգործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»: Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը ԼՂ-ին զրկեց որևէ ինքնուրույնությունից և այդպիսով խախտեց ԼՂ ժողովրդի կամքը: Ավելին՝ նա ԼՂ-ին զրկեց միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից, այն կարգավիճակից, որը նրան հնարավորություն էր տալիս միևնույն սեղանի շուրջ նստել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ադբեջանի, Հայաստանի ներկայացուցիչների հետ՝ որպես հակամարտության ու բանակցային գործընթացի կողմ: Սա, ըստ էության, ԼՂ միջազգային սուբյեկտայնության վերջն էր: Այն թերևս միակ միջազգային ձեռքբերումը, որ ունեցել էինք Ղարաբաղի հարցում, մսխվեց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Անդրադառնալով Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու պատճառներին՝ վարչապետն ասաց. «Պատճառը, իմ կարծիքով, ակնհայտ է. Քոչարյանը 1998 թվականի նախագահական ընտրությունները հաղթեց կեղծիքների մասին համատարած ահազանգերի պայմաններում, բացի դրանից՝ նա Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունք չուներ, քանի որ այդ պահին գործող իրավակարգավորումներով՝ վերջին 10 տարիներին չէր համարվել ՀՀ քաղաքացի և վերջին 10 տարիներին Հայաստանում մշտապես չէր բնակվել, ինչը Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրվելու պարտադիր պայման էր: Ասել է թե՝ Քոչարյանը Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրեց լեգիտիմության կատարյալ բացակայության պայմաններում: ԼՂ միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակը նա զոհաբերեց միջազգային լեգիտիմություն ձեռք բերելուն այն բանի համար, որ միջազգայն հանրությունը չնկատելու տա ՀՀ-ում նրա կողմից իշխանությունը զավթելու հանգամանքը: Իսկ ինչու էր միջազգային հանրությանն անհրաժեշտ Ղարաբաղին բանակցությունների սեղանից դուրս թողնել: Նախ՝ որովհետև բանակցային ֆորմատը սրանով ավելի պարզանում էր, և միջազգային հանրությունը 3 սուբյեկտի հետ բանակցելու փոխարեն կարող էր այդուհետ բանակցել 2 սուբյեկտի հետ, որոնք 2-ն էլ, միջազգայնորեն ճանաչված լինելով, պարտավոր էին պահել խաղի որոշակի կանոններ: Իսկ ԼՂ-ը, միջազգային ճանաչված սուբյեկտ չլինելով, իրեն պահում էր շատ ավելի ազատ, նրա վրա ճնշումներ գործադրելու միջազգային լծակներ, ըստ էության, գոյություն չունեին: Բանակցային սեղանի շուրջ հայկական երկու կողմերի առկայությունը մեծացնում էր մեր ճկունությունը»,- նշեց Փաշինյանը:

Նա ավելացրեց, որ Ղարաբաղին բանակցային սեղանից դուրս թողնելով՝ պատմությունը չի ավարտվում: «1999 թվականին նոյեմբերի 18-19-ին տեղի ունեցած ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովում, նաև Հայաստանի, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի կողմ քվեարկությամբ ընդունվում է Եվրոպայում անվտանգության խարտիան, որում մարդու իրավունքների բաժնում կարդում ենք «Մարդու իրավունքների, ներառյալ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքը՝ բացի այն բանից, որ դա ինքնին նպատակ է, չպետք է խաթարի, այլ հակառակը՝ պիտի ամրապնդի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: ինքնավարության տարբեր հայեցակարգերը, ինչպես նաև վերոնշյալ փաստաթղթերում նշված այլ մոտեցումներ, որոնք համապատասխանում էին ԵԱՀԿ սկզբունքներին, ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական և կրոնական ինքնության պաշտպանության և խթանման միջոցներ են գոյություն ունեցող պետության կազմում»:

Այստեղ մենք պետք է տեսնենք զուգակցումը Խորհրդային Միության փլուզմանը վերաբերող փաստաթղթերի հետ: ԱՊՀ կամ նախկին խորհրդային երկրները՝ ներառյալ Հայաստանը և Ադրբեջանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը: Սա է այդ փաստաթղերի հիմնական արձանագրումը: Բայց ինչպես հիշում եք, այնտեղ հղում կա նաև ազգային փոքրամասնությունների իրավունքներին, խոսվում էր ինքնորոշման իրավունքի մասին, որը կիրառել էին խորհրդային հանրապետությունները անկախություն ստանալու համար: Կարևոր է նշել, որ ԽՍՀՄ փլուզումը տեղի էր ունեցել այն ձևավորած բոլոր սուբյեկտների մասնակցությամբ ու համաձայնությամբ»,- ասաց ՀՀ վարչապետը:

Թեմայի այլ նորություններ