ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կիրականացվի երկամսյա սոցիալական աջակցության միջոցառում. Մկրտչյանը մանրամասներ հայտնեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    65%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    15 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    77%
    8 կմ/ժ
  • Արցախ 14°C
    90%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կիրականացվի երկամսյա սոցիալական աջակցության միջոցառում. Մկրտչյանը մանրամասներ հայտնեց

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կիրականացվի երկամսյա սոցիալական աջակցության միջոցառում. Մկրտչյանը մանրամասներ հայտնեց

Կառավարությունն այսօրվա՝ նոյեմբերի 9-ի նիստում ընդունեց նախագիծ, որով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կիրականացվի երկամսյա սոցիալական աջակցության միջոցառում նորեմբեր և դեկտեմբեր ամիսներին ամսական 50 հազարական դրամի չափով՝ առաջնային սպառողական ծաղսերը հոգալու նպատակով:

Այս մասին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Միջոցառման շահառու կհանդիսանան 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցություն միջոցառման շահառու հանդիսացող անձինք որոշ բացառություններով, շահառու չեն հանդիսանա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, ՀՀ-ում չգտնվող և բանկային հաշիվներում 2 միլիոն դրամական շեմից ավել գումար ունեցող անձինք: Ծրագրից չեն կարող օգտվել նաև մինչև տեղահանումը ՀՀ-ում աշվառվածները»,- մանրամասնեց Մկրտչյանը:

Նա նաև նկատեց՝ դրամական աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է էլեկտրոնային եղանակով ներկայացնել մեկանգամյա դիմում՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ։

Նախագծի համար ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից կտրամադրվի 10 միլիարդ դրամ:

Թեմայի այլ նորություններ