Lexus ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու կասկածանքով
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    55%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    75%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    11 կմ/ժ
  • Արարատ 18°C
    48%
    1 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    61%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    55%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    53%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    82%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

Lexus ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու կասկածանքով

Lexus ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի (Ծանր վիրավորանքը) 2-րդ մասի 2-րդ կետով և 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նախօրեին ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցը 2022 թ. ապրիլի 3-ին զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով, նույն օրը՝ ժամը 19:50-ին, ոստիկանության բաժին բերման ենթարկելու համար կանգնեցրել են Lexus մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանության աշխատակիցներից մեկը մոտեցել է նշված ավտոմեքենային և ներկայացել, որից հետո վարորդը վերջինիս հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ՝ ցուցաբերելով անվայել պահվածք:

Այնուհետև նշված ոստիկանի կողմից վարորդին՝ ոստիկանության ավտոմեքենան նստեցնելու ժամանակ, վերջինս շարունակել է հայհոյանքներ հնչեցնել նրա և ոստիկանության մյուս աշխատակիցների հասցեին, դիմադրել, քաշքշել, հրել է ոստիկաններին, այդ ընթացքում հարվածներ հասցրել նրանցից մեկի պարանոցին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ոստիկանության չորս աշխատակիցներ տուժող են ճանաչվել, առգրավվել են վերջիններիս հագուստները: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

2022 թ. ապրիլի 3-ին՝ ժամը 22:30-ին, 43-ամյա վարորդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ