Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն պետք է տրամադրվի անհապաղ կերպով. ՄԱԿ-ում Գաբոնի ներկայացուցիչ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    88%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    9 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    78%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն պետք է տրամադրվի անհապաղ կերպով. ՄԱԿ-ում Գաբոնի ներկայացուցիչ

Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն պետք է տրամադրվի անհապաղ կերպով. ՄԱԿ-ում Գաբոնի ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Գաբոնի ներկայացուցիչ Միշել Խավիեր Բիանգը մտահոգություն է հայտնել իրավիճակի վերաբերյալ, որում հայտնվել է Լեռնային Ղարաբաղի բնակչությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։ Այս մասին Գաբոնի ներկայացուցիչը խոսել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեկ կայացած նիստում, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։

Նա վկայակոչել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վերջին զեկույցներն այն մասին, որ ԼՂ բնակչությունը սննդի, դեղորայքի և բժշկական սարքավորումների պակաս ունի: Շեշտվեց, որ դա առանձնապես մտահոգիչ է խոցելի խմբերի՝ երեխաների, ծերերի, հղիների դեպքում:

«Մարդասիրական օգնությունը պետք է տրամադրվի անհապաղ կերպով՝ առանց հարցի քաղաքականացման»,-ընդգծեց դեսպան Բիանգը:

Շեշտվեց, որ անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ պետք է ապահովվի՝ կանխելու համար քաղաքացիական բնակչությանը սպառնացող հետագա վտանգները: Գաբոնի մշտական ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական քննարկումները պետք է շարունակվեն՝ կանխելու համար նոր ռազմական հակամարտությունը:

Գաբոնի ներկայացուցիչը կողմերին կոչ արեց զերծ մնալ ուժի կիրառման սպառնալիքից և ռազմական հռետորաբանությունից:

Թեմայի այլ նորություններ