Սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորում. Լեռնային Ղարաբաղին 4 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրվի
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    55%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    82%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    70%
    4 կմ/ժ
  • Արցախ 15°C
    81%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորում. Լեռնային Ղարաբաղին 4 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրվի

Սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորում. Լեռնային Ղարաբաղին 4 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրվի

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ազատ միջոցներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 4.0 մլրդ դրամի չափով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար:

Գործադիրը հավանություն է տվել 2023 թվականի հունիսի 23-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության մաքսային ծառայությունների միջև փոխհամագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար։ Ըստ այդմ՝ նախատեսվում է մաքսային գործին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման և այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանում։

Կառավարությունն ընդունել է որոշում՝ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ ՀԴՄ կիրառողները հսկիչ նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում ՀԴՄ-ին միացված ծրագրային և տեխնիկական միջոցներով ապահովում են այդ ապրանքների վրա առկա հսկիչ նշանների վերաբերյալ տեղեկությունների ներկայացումը հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգ: Միաժամանակ, վերոգրյալ գործողությունների չիրականացումը սահմանել որպես ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։ Ըստ հիմնավորման՝ ակնկալվում է արդյունավետ դարձնել հսկիչ նշաններով դրոշմավորված ապրանքների շրջանառության նկատմամբ վերահսկողությունը։ Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է հաստատել հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները:

Թեմայի այլ նորություններ