Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի զորախմբի տեղակայման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկագիր (28 նոյեմբերի 2020 թ.)
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    2 կմ/ժ
  • Լոռի 16°C
    64%
    10 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    70%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    49%
    9 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    57%
    6 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    67%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    63%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    56%
    12 կմ/ժ
  • Արցախ 19°C
    63%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի զորախմբի տեղակայման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկագիր (28 նոյեմբերի 2020 թ.)

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի զորախմբի տեղակայման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկագիր (28 նոյեմբերի 2020 թ.)

Ռուսական խաղաղապահ ուժերի զորախմբի կողմից շարունակվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ առաջադրանքների կատարումը։ Շուրջօրյա դիտարկումը Լեռնային Ղարաբաղում իրականացվում է քսաներեք դիտակետերում: Շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները:

Մեկ օրում ռուսական խաղաղապահ ուժերի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2 115 մարդ։ Ընդհանուր առմամբ 2020թ. նոյեմբերի 14-ից նախկին բնակության վայր է վերադարձել 21 083 մարդ։ Ռուս խաղաղապահներն աջակցել են Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում ուսումնական գործընթացի վերսկսմանը: Երեկ տեղի ունեցավ հանդիսավոր բացումը։ Օգնություն է ցուցաբերվում Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի վերականգնմանը։ Այժմ այնտեղ ավարտվում են վերականգնողական աշխատանքները և պատուհանների ապակիների փոխարինումը։ Դեկտեմբերի 1-ին նախատեսվում է թիվ 8 դպրոցի բացումը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Մեկ օրվա ընթացքում Ստեփանակերտ քաղաքի չպայթած զինամթերքից մաքրվել է 2.85 կմ ավտոճանապարհ և 5.9 հա տեղանք: Հայտնաբերվել և վնասազերծվել է 104 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, ականազերծման ընթացքում Լեռնային Ղարաբաղում մաքրվել է 14,67 հա տարածք, 5,5 կմ ճանապարհ, ականազերծվել է 81 շինություն, հայտնաբերվել և ոչնչացվել է 416 պայթուցիկ առարկա:

Ասկերանի շրջանի Լուսաձորի ֆելդշերական կետի բազայում ռուսաստանցի զինվորական բժիշկները որակյալ բուժօգնություն են ցուցաբերել 65 տեղացի բնակիչների։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ շարունակվում են հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ զոհվածների մարմինների որոնումներն ու փոխանակումները: Ռուսական զորախմբի բոլոր գործողությունները կատարվում են կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալու միջոցառումների պահպանմամբ:

Ռուս զինծառայողների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ կազմակերպվել է շարունակական փոխգործակցություն:

Թեմայի այլ նորություններ