Լարսի անցակետ փակելը մեզ վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի. Արայիկ Հարությունյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    56%
    4 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    7 կմ/ժ
  • Լոռի 19°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    62%
    5 կմ/ժ
  • Արարատ 20°C
    43%
    9 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    52%
    10 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    56%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    51%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    56%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    52%
    12 կմ/ժ
  • Արցախ 23°C
    57%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Լարսի անցակետ փակելը մեզ վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի. Արայիկ Հարությունյան

Լարսի անցակետ փակելը մեզ վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի. Արայիկ Հարությունյան

«Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և Սփյուռքում, գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ՝ գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, Հայաստանի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ շարունակելով.

«Բիզնեսին և հարկ վճարողին նման կերպ աջակցելն Անկախությունն ու Սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է:

Որևէ ԼԱՐՍԻ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին:

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինի բացառապես հայկական արտադրության բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, այլ գյուղարտադրանք»,- գրել է Հարությունյանը»:

Թեմայի այլ նորություններ