ԿԸՀ նախագահը տեղեկություններ ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    26 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    56%
    26 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    26 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

ԿԸՀ նախագահը տեղեկություններ ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ

ԿԸՀ նախագահը տեղեկություններ ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ

ԿԸՀ-ում ընտրությունների ընթացքի մասին տեղեկություններ է ներկայացրել հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնը կաշխատի շուրջօրյա գրաֆիկով: 3 ժամը մեկ կհրապարակվեն քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկություններ, իսկ կեսգիշերից կսկսվի քվեարկության արդյունքների աղյուսակավորումը:

Կազմավորվել է 2008 ընտրատեղամաս, որոնցից 12-ը՝ քրեակատարողական հիմնարկներում, որոնք կբացվեն ավելի ուշ: 1996 տեղամասային կենտրոնները բացվել են սահմանված կարգով և ժամկետներում, առաջին ընտրողները կատարել են իրենց քվեարկությունը:

Առավոտյան ԿԸՀ կազմերում ընդգրկված 16 064 քաղաքացիներից 119 հանձնաժողովի անդամներ չեն ներկայացել 114 տեղամասերում:

Տեղամասային կենտրոններում ընտրողների գրանցման գործընթացն իրականացվելու է տեխնիկական սարքավորումների կիրառմամբ, հատկացված է 4006 սարքավորում: Ժամը 8:00-ի դրությամբ բոլորը գործարկվել են: 

Ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն թվով 8 միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների 483 միջազգային դիտորդներ և 8749 տեղական դիտորդներ՝ 19 տեղական հասարակական կազմարեպություններից: 61 օտարերկրյա քաղաքացի այցելուի կարգավիճակով կհետևի քվեարկության ընթացքին: Հավատարմագրվել է 68 ԶԼՄ-ների 745 ներկայացուցիչ և 79 օտարերկրյա ԶԼՄ-ների մոտ 135 ներկայացուցիչ:

09:30-ին ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը կխոսի ընտրություններում քվեարկության կարգի մասին:

Թեմայի այլ նորություններ