Կրթությունն է երաշխավորը մեր բարեկեցիկ առօրյայից մինչև պետական անվտանգություն. ԿԳՄՍ նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    63%
    7 կմ/ժ
  • Լոռի 19°C
    77%
    8 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    79%
    8 կմ/ժ
  • Արարատ 26°C
    44%
    4 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    68%
    10 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    71%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    48%
    9 կմ/ժ
  • Արցախ 22°C
    69%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.40415
  • Դոլար = 388

Կրթությունն է երաշխավորը մեր բարեկեցիկ առօրյայից մինչև պետական անվտանգություն. ԿԳՄՍ նախարար

Կրթությունն է երաշխավորը մեր բարեկեցիկ առօրյայից մինչև պետական անվտանգություն. ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որում ասված է.

«Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, հարգելի՛ մանկավարժներ, կրթության ոլորտի պատասխանատուներ,

Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:

Պատահական չէ, որ նոր ուսումնական տարին բոլորիս համար ընկալվում է որպես նոր անելիքների, երազանքների ու նպատակների, նոր գաղափարների արդյունավետ իրականացման մեկնարկ: Կրթությունն է ցանկացած բարձրակարգ երևույթի հիմքը, կրթությունն է երաշխավորը մեր բարեկեցիկ առօրյայից մինչև պետական անվտանգություն:

Բազում մարտահրավերների մենք դիմակայել ենք գիտելիքի լույսով. այսօր էլ առկա մարտահրավերները մեր առջև դնում են նոր գիտելիքի պահանջ: Եվ, ուրեմն, շարունակենք հավատարիմ մնալ գիտելիքին ու կրթությանն ապավինելու մեր մտայնությանը, էլ ավելի մեծ եռանդով ու պատասխանատվությամբ լծվենք կրթական գործին՝ առանցքում միշտ ունենալով երջանիկ անհատի և ծաղկուն հայրենիքի տեսլականը:

Մեր աշակերտներն ու ուսանողները, ի պատիվ իրենց և իրենց ուսուցիչների ու դասախոսների, հաջողությամբ հանդես են գալիս միջազգային տարաբնույթ միջոցառումներում. արդյունքները պետք է բազմապատկել, հնարավորությունները՝ ընդլայնել:

Վստա՛հ եղեք, ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր աշակերտի և ուսանողի աջակիցն է:

Մենք կրթական բարեփոխումների ակտիվ փուլում ենք, և հավատացե՛ք, ամեն ինչ արվում է սովորողների ուսումնական գործընթացն առավելագույնս արդյունավետ կազմակերպելու, մանկավարժի աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու և պայմանները բարելավելու նպատակով:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, մաղթում բեղմնավոր ուսումնական տարի, բազում հաջողություններ և նոր ձեռքբերումներ»:

Թեմայի այլ նորություններ