Կրծքագեղձի քաղցկեղով 132 պացիենտ տրաստուզումաբ (հերցեպտին) դեղով բուժման ծրագրի շահառու է
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    2 կմ/ժ
  • Լոռի 16°C
    66%
    11 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    75%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    52%
    8 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    57%
    6 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    64%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    12 կմ/ժ
  • Արցախ 17°C
    68%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Կրծքագեղձի քաղցկեղով 132 պացիենտ տրաստուզումաբ (հերցեպտին) դեղով բուժման ծրագրի շահառու է

Կրծքագեղձի քաղցկեղով 132 պացիենտ տրաստուզումաբ (հերցեպտին) դեղով բուժման ծրագրի շահառու է

2020 թվականի մարտի 26-ից մեկնարկել է «Վաղ փուլի/I-III/ դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը, որի շահառուների թիվը Հայաստանի Հանրապետության ուռուցքաբանական ծառայության լիցենզավորում  ունեցող  բժշկական կենտրոններում կազմել է 107:

Ներկայումս ծրագրի շրջանակներում բուժում է ստանում 132 պացիենտ:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ վերջիններս ստանում են միջազգային ուղեցույցներին համապատասխան բուժում, և  այս ծրագրի շնորհիվ` առաջիկա տարիների ընթացքում կունենանք առողջացած ու լիարժեք կյանք վերադարձած կանայք:

Հարկ է նշել, որ նախքան այս պետական ծրագիրը, պացիենտների շուրջ 35-40%-ը հրաժարվում էր տրաստուզումաբ դեղը ձեռք բերելուց՝ թանկարժեք լինելու պատճառով և ունենում էր հիվանդության ռեցիդիվ կամ մետաստազավորում 2-3 տարվա ընթացքում:

Տրաստուզումաբի (հերցեպտին) հիմնական «HERA» հետազոտության տվյալների համաձայն` ապացուցվել է, որ HER2 դրական վաղ փուլի կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների համար տրաստուզումաբի 12 ամիս տևողությամբ պահպանողական ադյուվանտ բուժումն ապահովում է հեռակա մետաստազների զարգացման 50%-ով նվազում` առանց տրաստուզումաբի բուժվող պացիենտների համեմատությամբ։ Այս հետազոտության հիման վրա վաղ փուլի HER2 դրական կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների բուժման ստանդարտ է հանդիսանում տրաստուզումաբի կիրառումը` ադյուվանտ ռեժիմում 1 տարի ժամկետով։ Ամերիկյան NCCN ուղեցույցում առկա տվյալների համաձայն` տրաստուզումաբի ադյուվանտ ռեժիմում կիրառման ստանդարտն է համարվում բուժման 1 տարի տևողությունը, որի կրճատումը կարող է հանգեցնել հիվանդների մոտ բուժման արդյունավետության ցուցանիշների զգալի կրճատման, մետաստազների հավանականության և մահացության ցուցանիշների բարձրացման։ 

Այսպիսով, ծրագրի շարունակականությունը կնպաստի «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների բուժմանը:

Թեմայի այլ նորություններ