Կրեմլից մեկնաբանել են Փաշինյանի՝ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի մասին արված հայտարարությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    63%
    7 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    67%
    7 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    67%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    47%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    57%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    63%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    57%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    63%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    57%
    13 կմ/ժ
  • Արցախ 23°C
    58%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Կրեմլից մեկնաբանել են Փաշինյանի՝ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի մասին արված հայտարարությանը

Կրեմլից մեկնաբանել են Փաշինյանի՝ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի մասին արված հայտարարությանը

Կրեմլից մեկնաբանել են վարչապետ Փաշինյանի՝ ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում արված հայտարարությանը, որտեղ Փաշինյանը նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ:

«Կրեմլը մտադիր չէ ընդունել լրատվամիջոցների հրապարակումները: Մենք դեռ չգիտենք՝ արդյոք նա ասել է այս խոսքերը, և եթե նա ասել է դրանք, ապա որտեղ, ինչ համատեքստում: Մենք նման տվյալներ չունենք»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որևէ առավելություն չի տեսնում երկրում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. նա այս մասին ասել է The Wall Street Journal-ին:

Ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում Փաշինյանն ասել է, որ Երևանն անվտանգության ոլորտում փնտրում է նոր գործընկերներ, քանի որ Ռուսաստանը չի կատարել է իր դաշնակցային պարտավորությունները։ Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանին հանգեցրել են անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտության որոշմանը։

«Նա հավելեց, որ... որևէ առավելություն չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ»,- ասվում է հոդվածում։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը չի հայտարարել ռուսական ռազմաբազայի դուրսբերման և նման ծրագրի առկայության մասին:

Փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը։ Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ սա ձախողում է:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի Հանրապետությունը կարող է խաղաղ լինել, եթե խաղաղ է մեր տարածաշրջանը: Հակառակը, ըստ Փաշինյանի, հնարավոր չէ:

«Դրա համար խաղաղության մեր պատկերացումները որևէ կերպ չենք տարանջատում և հակադրում խաղաղության տարածաշրջանային շահերին», - ասել է նա:

Խոսելով Արցախից բռնի տեղահանվածների մասին՝ Փաշինյանն ասել է, որ եթե նրանք «ԼՂ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, մենք ամեն ինչ կանենք, որ նրանք մնան, ապրեն ու ստեղծագործեն Հայաստանում»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նկատմամբ Ադրբեջանի վերջին լայնածավալ ագրեսիայի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի միջև ուղիղ կապ չի տեսնում։ Այդ մասին նա The Wall Street Journal-ին տված հարցազրույցում է ասել։

Հարցին՝ «Վերջերս Լեռնային Ղարաբաղում մենք հախուռն իրադարձությունների ականատես եղանք։ Մտավախություն ունե՞ք, որ լայնամասշտաբ պատերազմը կարող է տարածվել ինքնիշխան Հայաստանի տարածք», Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․

«Ես, այնուամենայնիվ, կկիսեի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները և ավելի քան 100 հազար նոր փախստականների հարցը և Լեռնային Ղարաբաղի դեմ տեղի ունեցած ռազմական գործողությունները Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի վերաբերյալ հարցից: Իհարկե, ես չեմ ասի, թե այդ հարցերի միջև փոխկապակցվածություններ չկան, բայց, այնուամենայնիվ, դրանք առանձին հարցեր են»:

ԼՂ-ում տեղի ունեցած բեկումից հետո ՀՀ վարչապետը մտավախություն ունի՞, որ լայնամասշտաբ պատերազմը կարող է տարածվել ՀՀ տարածքում, և ՀՀ գործընկերները ինչ պիտի անեն` դա կանխելու համար: The Wall Street Journal-ին տված հարցազրույցում այս հարցին անդրադառնալով` վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.

«Ես կկիսեի ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումները, ավելի քան 100 000 նոր փախստականների հարցը և ԼՂ դեմ տեղի ունեցած ռազմական գործողությունները` Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի վերաբերյալ հարցից. իհարկե, չեմ ասի, թե դրանց միջև փոխկապակցվածություններ չկան, բայց դրանք առանձին հարցեր են: Մենք հույս ունենք, որ առաջիկայում այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2022 թ. հոկտեմբերի 6-ին` Պրահայի քառակողմ, 2023 թ. մայիսի 14-ին և 2023 թ. հուլիսի 15-ին` Բրյուսելի եռակողմ հանդիպումների ժամանակ, կվերաձևակերպվեն, կվերահաստատվեն և կդառնան խաղաղության պայմանագրի հիմքը»:

Վարչապետը հիշեցրեց` որոնք են այդ պայմանավորվածությունները` Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, երկրորդը` դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա, երրորդը` տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը, այդ թվում`  Հայաստանի և Ադրբեջանի ճանապարհների ու երկաթուղիների բացումը միմյանց և միջազգային առևտրի համար պետք է տեղի ունենա երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:

«Այս սկզբունքները պայմանավորված են, մնում է` այդ սկզբունքների հիման վրա ստորագրել խաղաղության պայմանագիր և գնալ առաջ»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ