Կրակոցներ Երևանում. նախնական տեղեկություններով, 33-ամյա տղամարդը կրակել է մի քանի անձանց ուղղությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    79%
    6 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    84%
    5 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Կրակոցներ Երևանում. նախնական տեղեկություններով, 33-ամյա տղամարդը կրակել է մի քանի անձանց ուղղությամբ

Կրակոցներ Երևանում. նախնական տեղեկություններով, 33-ամյա տղամարդը կրակել է մի քանի անձանց ուղղությամբ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կրակոցներ են հնչել Երևանի Պարոնյան փողոցում գտնվող «Դվին» հյուրանոցի դիմաց: Այս մասին ահազանգը ոստիկանության կենտրոնական բաժին ստացվել է Ժամը 00։30-ի սահմաններում: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ն ու նշում, որ «Դվին» հյուրանոցի դիմաց հնչած կրակոցներին նախորդել է առվիճաբանություն:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է դեռևս չպարզված ատրճանակի պահեստատուփ, որի մեջ եղել է 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ 9 մմ տրամաչափի չկրակված փամփուշտ և 1 հատ 9 մմ տրամաչափի պարկուճ։ 

Ըստ աղբյուրի, պարզվել է, որ Երևանի բնակիչ՝ 33-ամյա Գեղամ Կ-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, դեռևս չպարզված հրազենից կրակոց է արձակել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Դավիթ Պ-ի, ինչպես նաև ինքնությունը չպարզված մի քանի անձանց ուղղությամբ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Դավիթ Պ-ին, Գեղամ Կ-ին և մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն։ 

Թեմայի այլ նորություններ