Կրակոց՝ պատգամավորի թեկնածուի ավտոմեքենայի վրա. ՔԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    60%
    26 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    24 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Կրակոց՝ պատգամավորի թեկնածուի ավտոմեքենայի վրա. ՔԿ

Կրակոց՝ պատգամավորի թեկնածուի ավտոմեքենայի վրա. ՔԿ

2021թ. հունիսի 20-ին` ժամը 02:00-ից 10:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը  իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակոց է արձակել Երևան քաղաքի Նորք-Մարաշ  փողոցում կայանված, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանին պատկանող «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ատոմեքենայի վրա` պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է կրակված փամփուշտի պարկուճ, իսկ ավտոմեքենայի սրահից` փամփուշտից արձակված գնդակի պատյան:

Նշանակվել է դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Թեմայի այլ նորություններ