Կրակել են Արման Բաբաջանյանի մեքենայի վրա. ոստիկանությունն արձագանքել է ահազանգին. Կատարվում է քննություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    26 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    60%
    26 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    26 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Կրակել են Արման Բաբաջանյանի մեքենայի վրա. ոստիկանությունն արձագանքել է ահազանգին. Կատարվում է քննություն

Կրակել են Արման Բաբաջանյանի մեքենայի վրա. ոստիկանությունն արձագանքել է ահազանգին. Կատարվում է քննություն

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտնել է իր ավտոմեքենայի վրա կրակելու մասին: Կրակոցի հետևանքով վնասվել է մեքենայի դիմապակին: «Կրակել են ավտոմեքենայիս վրա»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում՝ հրապարակելով նաև լուսանկարներ: 

ՀՀ ոստիկանությունն արձագանքել է ԱԺ պատգամավոր, «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակոցներ արձակելու մասին ահազանգին:

«Հունիսի 20-ին, նախնական տվյալներով՝ ժամը 09․30-ի սահմաններում, դեռևս չպարզված հրազենից կրակոց է արձակվել Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն։ Դեպքի վայր՝ Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 1-ին նրբանցք են մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կատարվում է քննություն»,- հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

 

Թեմայի այլ նորություններ