Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը արձանագրել է Սղնախի հայկական գերեզմանոցի պղծման փաստը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    30%
    22 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    53%
    24 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 30°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    30%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    30%
    22 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը արձանագրել է Սղնախի հայկական գերեզմանոցի պղծման փաստը

Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը արձանագրել է Սղնախի հայկական գերեզմանոցի պղծման փաստը

Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հայկական գերեզմանոցների պղծման փաստին: Կազմակերպությունը Թվիթերի իր միկրոբլոգում նկարներ է հրապարակել ու գրառում արել.

«Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը հաստատում է Սղնախ գյուղի հայկական գերեզմանոցի ավերածության փաստը, որի մասին առաջինը զեկուցել էր Հուշարձանների պաշտպանության կազմակերպությունը: Այդ տարածքը բուլդոզերներով ավերվել է ճանապարհային շինարարության նպատակով»,- նշվում է գրառման մեջ:

Նշվում է նաև, որ հայկական գերեզմանոցը ստեղծվել է 18-րդ դարի կեսերին և օգտագործվել մինչև այն պահը, երբ հայերը 2020-ի աշնանը տեղի ունեցած պատերազմի պատճառով տարհանվել էին գյուղից: Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ավերածությունները տեղի են ունեցել ապրիլի 12-ից մինչև հունիսի 18-ը:

Սա Մեծ Թաղերից հետո ավերված երկրորդ պատմական գերեզմանոցն է: Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել գերեզմանոցների ավերումը:

Թեմայի այլ նորություններ