Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը առաջարկում է հայտարարատու անձանց ուղղորդվել և օգտագործել ներկայացված քայլերը՝ հայտարարագրերում փոփոխություններ իրականացնելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    90%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    89%
    5 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը առաջարկում է հայտարարատու անձանց ուղղորդվել և օգտագործել ներկայացված քայլերը՝ հայտարարագրերում փոփոխություններ իրականացնելու համար

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը առաջարկում է հայտարարատու անձանց ուղղորդվել և օգտագործել ներկայացված քայլերը՝ հայտարարագրերում փոփոխություններ իրականացնելու համար

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայացնում է Հանձնաժողովի կողմից մշակված «ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ» քաղվածքը։ Հանձնաժողովն առաջարկում է հայտարարատու անձանց ուղղորդվել և օգտագործել ներկայացված քայլերը՝ հայտարարագրերում փոփոխություններ իրականացնելու համար։ Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լրատվության բաժնից։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Այն դեպքում, երբ հայտարարատու պաշտոնատար անձը կամ նրա ընտանիքի անդամը հայտարարագրում հայտնաբերում են տվյալներ, որոնք լիարժեք չեն կամ սխալ են լրացվել, կարող են Հանձնաժողովի info@cpcarmenia.am էլեկտրոնային հասցեին դիմում գրել՝ դրանք ուղղելու թույլտվություն ստանալու համար։

Դիմումը պետք է պարունակի

• դիմողի անունը, ազգանունը և հայրանունը,
• պաշտոնը,
• պաշտոնատար անձի ընտանիքի անդամ լինելու դեպքում, պաշտոնատար անձի պաշտոնը և կապը վերջինիս հետ,
• ուղղման ենթակա հայտարարագրի հանձնման ամսաթիվը և տեսակը,
• վրիպակի կամ ոչ ամբողջական տվյալի մանրամասն նկարագրությունը (օրինակ՝ չհայտարարագրված անշարժ գույքի պարագայում առնվազն հարկավոր է նշել գույքի հասցեն, դրամական միջոցների պարագայում հարկավոր է հստակ նշել գումարի չափը և այլն) և վրիպելու պատճառը:

Հանձնաժողովը մերժում է դիմումը, եթե դրանում նշված տվյալի անհամապատասխանությունն արդեն այլ կերպ բացահայտված է Հանձնաժողովի համար/կողմից: Հայտարարագրված տվյալների անհամապատասխանությունը համարվում է այլ կերպ բացահայտված, եթե դա մինչև հայտարարատուի կողմից Հանձնաժողովին ուղղման դիմում ներկայացնելը բացահայվտել է Հանձնաժողովի կողմից կամ ցանկացած երրորդ անձի, այդ թվում՝ լրատվամիջոցի, իրավապահ մարմինների, ֆիզիկական անձի կողմից և որի մասին Հանձնաժողովը տեղեկացվել է:

1. Հանձնաժողովը հայտարարագրում փոփոխություն կատարելու դիմումը քննում է 10 (տասն) օրյա ժամկետում։
2. Դիմումը բավարարվելու դեպքում հայտարարատուի էլեկտրոնային հասցեին Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի կողմից ուղարկվում է ուղղում կատարելու թույլտվության վերաբերյալ գրություն:
3. Հայտարարատու անձն իրավասու է ուղղել միայն հայտարարագրի այն տվյալները, որոնց ուղղման համար դիմում է գրել և ստացել է Հանձնսժողովի թույլտվությունը:

Թեմայի այլ նորություններ