Կոչ ենք անում նոյեմբերի 9-ի հայտարարությունները ստորագրած կողմերին՝ իրականացնել ստանձնած հանձնառությունները. ՀՀ ԱԳՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    88%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    100%
    26 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    67%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    72%
    13 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    88%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    91%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    88%
    9 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    82%
    8 կմ/ժ
  • Արցախ 14°C
    74%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Կոչ ենք անում նոյեմբերի 9-ի հայտարարությունները ստորագրած կողմերին՝ իրականացնել ստանձնած հանձնառությունները. ՀՀ ԱԳՆ

Կոչ ենք անում նոյեմբերի 9-ի հայտարարությունները ստորագրած կողմերին՝ իրականացնել ստանձնած հանձնառությունները. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանություն է տվել՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցման:

Հարց - Ինչպե՞ս կմեկնաբանեք Հակարիի կամրջի մոտ հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի կողմից հունիսի 21-ին տրված ձևակերպումները։

Պատասխան - Ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանության, հարկ եմ համարում նշել հետևյալը.

  1. Հունիսի 15-ի միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Լաչինի միջանցքում, ինչպես նշում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Հակարիի կամրջի հայկական կողմում։
  2. Ռուսական կողմի մեկնաբանության մեջ կա բացահայտ հակասություն: Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման բացակայության պատճառով հնարավոր չէ հստակ ասել, թե որտեղով է անցնում սահմանագիծը, և դա է շարունակական խնդիրների պատճառը, ինչպես պնդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ հիմքով և սկզբունքով էր հունիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի կոնկրետ այդ հատվածում՝ կամրջի այս կողմում, տեղադրվում ադրբեջանական դրոշ։ Ի դեպ, արձանագրենք, որ այս նույն թեզը պարբերաբար բառացիորեն կրկնում է ադրբեջանական կողմը` Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ իրականացնելիս և ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելիս:
  3. Պարզ չէ, թե ինչու էին Ադրբեջանի այդ գործողությանը մասնակցում ՌԴ խաղաղապահները, երբ գործողության թե՛ նպատակը, թե՛ անգամ վայրն ակնհայտորեն դուրս էին խաղաղապահների գործառույթների շրջանակից և պատասխանատվության գոտուց։ Հիշեցնում ենք, որ այդ հատվածում ռուս խաղաղապահների միակ վերաբերելի գործառույթը Լաչինի 5 կմ լայնությամբ միջանցքը վերահսկողության տակ պահելն էր։
  4. Ի դեպ, հունիսի 15-ի միջադեպից հետո ադրբեջանական կողմն ամբողջապես արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղ չեն տեղափոխվում նույնիսկ մարդասիրական նպատակով անհրաժեշտ պարագաներ, ներառյալ՝ սնունդ և դեղորայք, այդ թվում՝ անգամ ԿԽՄԿ կողմից, ԼՂ-ից ՀՀ բժշկական հաստատություններ չեն տեղափոխվում համապատասխան բուժօգնության կարիք ունեցող ծանր հիվանդները, շարունակում է խափանված մնալ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Եզրափակելով` ցանկանում ենք կոչ անել 2020 թ. նոյեմբերի 9-ի և Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված մյուս եռակողմ հայտարարությունները ստորագրած կողմերին՝ արդարացումներ փնտրելու փոխարեն անշեղորեն իրականացնել ստանձնած հանձնառությունները:

Թեմայի այլ նորություններ