Կիրականացվեն միջոցառումները‚ որոնք ուղղված կլինեն երթևեկության անվտանգության բարձրացմանն ու ՃՏՊ-ների թվի նվազեցմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    40%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    24 կմ/ժ
  • Լոռի 16°C
    70%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    87%
    13 կմ/ժ
  • Արարատ 22°C
    32%
    7 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    64%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    40%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    52%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    40%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    45%
    9 կմ/ժ
  • Արցախ 21°C
    71%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Կիրականացվեն միջոցառումները‚ որոնք ուղղված կլինեն երթևեկության անվտանգության բարձրացմանն ու ՃՏՊ-ների թվի նվազեցմանը

Կիրականացվեն միջոցառումները‚ որոնք ուղղված կլինեն երթևեկության անվտանգության բարձրացմանն ու ՃՏՊ-ների թվի նվազեցմանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում‚ որի ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում‚ Արարատի‚ Արմավիրի և Կոտայքի մարզերում ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները‚ ինչպես նաև դրանց նվազեցման քայլերը։ Հանդիպմանը մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի‚ մարզպետարանների‚ Ներքին գործերի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների‚ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչներ։  

Հանդիպման ընթացքում ներկայացվեց նշված տարածաշրջաններում ճանապարհատրանսպորտային պատահարների‚ դրանց պատճառների վիճակագրությունը։ 
Քննարկվեցին երթևեկության կազմակերպմանը‚ ճանապարհների կահավորմանն առնչվող հարցեր‚ նշվեցին միջոցառումները‚ որոնք պետք է ուղղված լինեն երթևեկության անվտանգության բարձրացմանն ու ՃՏՊ-ների թվի նվազեցմանը։

Առանձին անդրադարձ եղավ ճանապարհների ընթացիկ սպասարկման հարցերին‚ համայնքների ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմաներին։ Քննարկվեց ՀՀ միջպետական‚ հանրապետական և տեղական նշանակության ճանապարհներին ճանապարհային նշանների‚ անվտանգության այլ տարրերի անհետացման խնդիրը։ Ընդգծվեց‚ որ պետք է հետևողական լինել այս ուղղությամբ ու առկա բոլոր գործիքներով պայքարել այդ երևույթի դեմ՝ անհետացման փաստը շատ արագ արձանագրել‚ տալ իրավական ընթացք ու վերականգնել նշանները։ 

Նշվեց‚ որ պետք է գույքագրվեն խնդիրներն ու դրանք լուծվեն միջգերատեսչական համագործակցության միջոցով։ Ե՜վ ՆԳՆ-ի‚ և՜ ՏԿԵՆ-ի‚ և՜ Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին երթևեկության անվտանգության բարձրացման‚ ճանապարհների սպասարկման հարցերում մեթոդական‚ մասնագիտական աջակցություն ցուցաբերել մարզերի գործընկերներին։

Թեմայի այլ նորություններ