Կինս ոչ թե ապօրինի ավազի հանք է շահագործում, այլ ավազի լվացմամբ զբաղվում, թղթերը կան. Բագրատյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    0 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    88%
    10 կմ/ժ
  • Արարատ 15°C
    64%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    82%
    12 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    87%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    76%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    83%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Կինս ոչ թե ապօրինի ավազի հանք է շահագործում, այլ ավազի լվացմամբ զբաղվում, թղթերը կան. Բագրատյան

Կինս ոչ թե ապօրինի ավազի հանք է շահագործում, այլ ավազի լվացմամբ զբաղվում, թղթերը կան. Բագրատյան

Ամբողջովին խեղաթյուրված է իրավիճակը, բացարձակ հիմքեր չկան, հանքը գործում է օրինական հիմքով:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, պարզաբանելով երեկ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որ իր կինն ավազի ապօրինի հանք է շահագործում:

«Ես լրագրողի հարցին ի պատասխան ասել եմ՝ հանքի տնօրինությունից բոլոր փաստաթղթերը վերցրեք, դրանք առկա են, և կարող եք դրանց հիման վրա ձեր եզրակացությունը անել: Լրագրողը հավանաբար շտապել է և սենսացիոն հոդված է գրել:

 

Այս պահին կնոջս չի պատկանում, բայց պատկանելու հարցը չի, իրապես օրինական գործունեություն է ծավալում, 3 ամսվա ընկերություն է, 15 միլիոն հարկ է վճարել արդեն»,- ասում է պատգամավորը ցույց տալով ընկերության փաստաթղթերը:

Նա նշեց, որ այդտեղ անգամ ավազի հանք չկա և տեսչական մարմինը տեղյակ է, որ ավազ են լվանում:

Հիշեցնենք, որ երեկ հոդված էր հրապարակվել, որտեղ ասվում էր, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում։  Հանքարդյունահանողը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է։ Հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չեն իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել։ Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է։ 

Թեմայի այլ նորություններ