Խուզարկել են «Խաչակիրների» բոլոր շտաբերը, իմ տները, դանակ անգամ չեն հայտնաբերել, Սարգիս Պողոսյանը հայտնել է Բազեյանի ու իր դեմ ցուցմունք տված անձի անունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    51%
    9 կմ/ժ
  • Լոռի 16°C
    62%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    88%
    11 կմ/ժ
  • Արարատ 23°C
    33%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    65%
    12 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    56%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    46%
    13 կմ/ժ
  • Արցախ 18°C
    76%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21414
  • Դոլար = 388

Խուզարկել են «Խաչակիրների» բոլոր շտաբերը, իմ տները, դանակ անգամ չեն հայտնաբերել, Սարգիս Պողոսյանը հայտնել է Բազեյանի ու իր դեմ ցուցմունք տված անձի անունը

Խուզարկել են «Խաչակիրների» բոլոր շտաբերը, իմ տները, դանակ անգամ չեն հայտնաբերել, Սարգիս Պողոսյանը հայտնել է Բազեյանի ու իր դեմ ցուցմունք տված անձի անունը

«Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը պնդում է՝ Ալբերտ Բազեյանին իր կյանքում երեք րոպե է տեսել, իսկ մեղսագրվող մեղադրանքն ընդամենը վատ գրված հեքիաթ է։

Հիշեցնենք, որ Ս. Պողոսյանը կալանավորվել է խմբի կազմում իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու ենթադրյալ դեպքի առիվ իրականացվող վարույթի շրջանակներում։ Այդ մասին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարությամբ հանդես եկավ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից օրեր անց՝ 2023 թվականի սեպտեմբերի 24-ին, երբ արդեն ակնհայտ էր Արցախի հայաթափուը։

Երբեք չեմ խառնվել քաղաքական գործերին, ոչ էլ երբևէ վարչապետի հասցեին վատ բան եմ ասել, այն, ինչում ինձ մեղադրում են՝ վատ գրված հեքիաթ է։ «Փաստինֆոյի» հետ զրույցում վստահեցրել է կալանավայրում գտնվող «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։

«Կոռնիձորից վերադառնալուց հետո՝ ես երկար ժամանակ Սիսիանում էի, անգամ Երևան չեմ վերադարձել, ոչ մի քաղաքական գործընթացների, ցույցերի չեմ մասնակցել։ Ինձ Սիսիանից կանչել են Երևան՝ կիրակի օրով, ես էլ երեկոյան ժամը 10-ին հասել եմ ու ինձ ձերբակալել են»,- պատմել է Ս.Պողոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ իր կալանավորման ժամկետը շուտով ավարտվելու է, բայց արդեն լուրեր կան, որ ցանկանում են երկարացնել։ «Աբսուրդ է իրենց մեղադրանքը, գնացել են «Խաչակիրների» բոլոր շտաբերը խուզարկել են, 2 տները խուզարկել են, դանակ անգամ չեն հայտնաբերել, ոչ մի հիմք ու ապացույց չունեն, թե ես ուզել եմ ինչ որ զինված հեղաշրջում անել։ Ինչ -որ մեկն իրենց ուղղորդում է, ով՝ դեռ չեմ կարող ասել։ Ես անգամ փաստաբան չեմ ներգրավել, ինձ միայն հանրային փաստաբան են տրամադրել, մեղադրանքն այնքան աբսուրդ է, որ իմաստ չեմ տեսնում փաստաբան վարձելու։ Ոչ մի փաստ, հիմք չունեն», - նշել է կալանավայրում գտնվող Ս.Պողոսյանը։

Դիտարկմանը, թե լուրեր կան, որ ինքն է ցուցմունք է տվել Ալբերտ Բազեյանի դեմ՝ «Խաչակիրներ» ջոկատի հրամանատարը հերքեց։ «Ցուցմունք տվողն Արմեն Հարությունյանն է, «Խաչակկիրների» Թալինի շտաբի պետն էր, սուտ ցուցմունք է տվել։ Ուզում եմ ասել, որ Արմեն Հարությունյանն այլեւս «Խաչակիրներ» ջոկատի անդամ չէ։ Իսկ Բազեյանին, որ հիմա տեսնեմ՝ չեմ էլ ճանաչի։ Կյանքում 3 րոպե եմ տեսել, ոչ էլ հիշում եմ իրեն»,- նշել է Սարգիս Պողոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ ջոկատների հրամատարների հանդիպում էր կազմակերպվել, որի ժամանակ առաջարկվել է մի քանի ջոկատ միավորել ու աշխարհազոր ստեղծել, ինչին ինքը չի համաձայնել՝ ասելով, որ չի ցանկանում իր ջոկատը՝ «Խաչակիրները» վերանա ու դառնա աշխարհազոր, քանի որ համար «Խաչակիրները» թանկ է»։ Ս.Պողոսյանը վստահեցնում է՝ հանդիպմանը ներկա է եղել 3-5 րոպե ու դրանից հետո այլեւս Ալբերտ Բազեյանին չի տեսել։

Հարցին, թե որն էր լինելու աշխարհազորի նպատակը՝ մեր զրուցակիցը նշեց, որ սահման պահելը պիտի լիներ։ «Որևէ քաղաքական նպատակ կամ ծրագիր չի եղել։ Անգամ Բազեյանից նման բան չեմ լսել, ոչ մեկից չեմ լսել»։

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ «Խաչակիրներ» ռազամահայրենասիրական ՀԿ անդամները, ինչպես նաև Ալբերտ Բազեյանը և այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների և ղեկավարի նկատմամբ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով եւ դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին:

Հանցավոր խմբի անդամները ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, հանցանքի կատարումը հեշտացնող միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդկերպ նախապատրաստվելով կատարել նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանության յուրացում, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել եւ խափանվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»:

Թեմայի այլ նորություններ