Խոշորացված 16 համայնք դրամաշնորհ կստանա համավարակով պայմանավորված տնտեսական զարգացման մարտահրավերների լուծման նպատակով
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    27%
    20 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    22 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    27%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    27%
    20 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Խոշորացված 16 համայնք դրամաշնորհ կստանա համավարակով պայմանավորված տնտեսական զարգացման մարտահրավերների լուծման նպատակով

Խոշորացված 16 համայնք դրամաշնորհ կստանա համավարակով պայմանավորված տնտեսական զարգացման մարտահրավերների լուծման նպատակով

Խոշորացված 16 համայնք դրամաշնորհ կստանա համավարակով պայմանավորված տնտեսական զարգացման մարտահրավերների լուծման նպատակով։ Տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը։

Այսօր կայացել է ՇԶՀԳ/ԳՏՀԶՆ դրամաշնորհային հիմնադրամի Գնահատող հանձնաժողովի առցանց նիստը, որտեղ ներկայացվել է համավարակի պատճառով առաջացած տնտեսական զարգացման մարտահրավերների լուծման նպատակով Հայաստանի խոշորացված համայնքներին հատկացված դրամաշնորհային ծրագրերի ընտրության, գնահատման ընթացքը։

Դրամաշնորհները հատկացվում են «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, և նախատեսված են խոշորացված համայնքներում տնտեսական զարգացմանն ուղղված փոքր և միջին ծրագրերին աջակցելուն:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն իր խոսքում կարևորել է համայնքների՝ ծրագրի հիմքում դրված նախաձեռնողականության գաղափարը, ինչը ստիպում է համայնքներին հանդես գալ իրենց առաջնահերթություններից բխող գաղափարներով և զարգացնել դրանք։

ՇՀԶԳ Հարավային Կովկասի գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը մեկ անգամ ևս փաստել է նախարարության հետ ձևավորված երկարատև և արդյունավետ համագործակցության մասին, ընդգծելով, որ այս ծրագրով ևս նախարարությունը կարողացել է ճիշտ ուղղությամբ ճիշտ աշխատանքներ իրականացնել։

Համայնքներից ներկայացվել է դրամաշնորհային ծրագրին մասնակցության ավելի քան 280 հայտի նախագիծ, որից ուսումնասիրության արդյունքում աշխատանքային խմբի քննարկմանն է ներկայացվել 131 հայտ։ Վերջնական արդյունքում հաստատվել է դրամաշնորհի տրամադրման 16 հայտ Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերից։

Դրամաշնորհային ընդհանուր ֆոնդը կազմում է շուրջ 450 հազար եվրո, որը հատկացվել է Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունների կողմից։ Դրամաշնորհները կհատկացվեն 5․000-ից 20 000 եվրոյի շրջանակում, համայնքների համաֆինանսավորման պարագայում, բացառիկ դեպքերում կարող է տրամադրվել մինչև 50.000 եվրո գումար՝ հիմնականում միջհամայնքային նախագծերի համար։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ծրագրերի իրականացման մեկնարկին վերաբերող հարցերի։

Թեմայի այլ նորություններ