Խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը շատ ցավոտ էր նախկինում, այսօր նման դեպքերը պետք է բացառվեն. Գրիգոր Մինասյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    24 կմ/ժ
  • Լոռի 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    63%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    79%
    7 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    79%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    79%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը շատ ցավոտ էր նախկինում, այսօր նման դեպքերը պետք է բացառվեն. Գրիգոր Մինասյան

Խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը շատ ցավոտ էր նախկինում, այսօր նման դեպքերը պետք է բացառվեն. Գրիգոր Մինասյան

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը նշեց, որ իր պաշտոնը քաղաքական է, և օրենքը թույլ է տալիս այդ պաշտոնին նշանակել այն մարդուն, ով կիսում է իշխանության գաղափարները, նրան ճանաչում են, միմյանց հետ աշխատել են, սակայն քաղաքացիական պաշտոնների դեպքում իրավիճակն այլ է:

«Խնամի-ծանոթ-բարեկամ երեւույթը շատ ցավոտ էր նախկինում և այսօր էլ, եթե նման դեպքեր լինեն, պետք է բացառվեն, երբ քաղաքացիական պաշտոնների մրցույթներում «անցկացնում էին» իրենց ծանոթ-բարեկամներին: Կոնկրետ իմ դեպքում այդ խնդիրը չկա»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարի տեղակալը:

Մինասյանը նշեց, որ միանալով իշխանության թիմին՝ ծանոթացել է բոլոր ռազմավարական ուղղություններին, որոնք վերաբերում են արդարադատության ոլորտին, և կիսում է այդ գաղափարները:

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը ծայրահեղ անհրաժեշտ է համարում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելը, սակայն, ըստ փոխնախարարի` կառավարման խորհրդարանական համակարգը պետք է նույնը մնա և կատարելագործվի: Լրագրողների հետ ճեպազրույցում Մինասյանն այս մասին ասաց, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու անհրաժեշտություն առաջացավ հերթական անգամ փոփոխության ենթարկելու Սահմանադրությունը:

«Փետրվարի 4-ին մեկնարկեց սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքը, և մեխանիզմը, որն ընտրվել է, շատ լավն է: Խորհուրդ, որը քաղաքական մարմին է լինելու և ներկայացնելու է ընդհանուր գաղափարները և մոտեցումները և ներկայացնելու է մյուս մարմնին, որտեղ լինելու են պրոֆեսիոնալ մասնագետ-իրավաբաններ: Այդ իմաստով բոլորս պետք է հանգիստ լինենք, որ ի վերջո ստանալու ենք շատ լավ փաստաթուղթ՝ ի տարբերություն այն փաստաթղթի, որ այսօր կա: Մտահոգությունը և պահանջը սահմանադրական բարեփոխումների` ինձ թվում է գիտենք ինչու է առաջացել. երբ եղան քաղաքական գործընթացներ, որտեղ ամեն ինչ կանխորոշված չէր, բոլորիս համար ակնհայտ էր, որ Սահմանադրությունը նորմալ չի կարգավորում այդ գործընթացները, օրինակ` դա գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակի դեպքում էր: Դրա համար, իմ խորին համոզմամբ, բարեփոխումները անհրաժեշտ են, նույնիսկ ծայրահեղ անհրաժեշտ են»,- ընդգծեց Մինասյանը:

Ինչ վերաբերվում է կառավարման համակարգի կտրուկ փոփոխությանը խորհրդարանականից դեպի այլ համակարգի, փոխնախարարը նշեց, որ յուրաքանչյուր անցումը ցնցում է ողջ պետական համակարգի համար:

«Եթե խորհուրդը որոշի, որ ի վերջո պետք է այդ անցումը կատարվի, պետք է դա շատ հիմնավորված լինի: Կարծում եմ, որ մեր երկրի համար խորհրդարանական համակարգը լավն է, ուղղակի պետք է կատարելագործել և շտկել այն խնդիրները, որոնք ունեցել ենք նախկինում: Դա իմ անձնական կարծիքն է, ես գտնում եմ, որ շրջադարձային փոփոխությունները շատ ցավոտ են, բայց դա որոշելու է արդեն սահմանադրական բարեփոխումների խորհուրդը»,- եզրափակեց Մինասյանը:

Թեմայի այլ նորություններ