Խաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային կայունությանն ու բարեկեցությանը․ ԱՄՆ դեսպանություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    46%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    59%
    11 կմ/ժ
  • Լոռի 18°C
    60%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    74%
    13 կմ/ժ
  • Արարատ 22°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    53%
    13 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    46%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    50%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    46%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    50%
    9 կմ/ժ
  • Արցախ 23°C
    65%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Խաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային կայունությանն ու բարեկեցությանը․ ԱՄՆ դեսպանություն

Խաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային կայունությանն ու բարեկեցությանը․ ԱՄՆ դեսպանություն

Խաղաղության համաձայնագիրը և փաստերի վրա հիմնված ու մասնագիտական գործընթացի շրջանակում սահմանների դելիմիտացիայի ապահովումը կնպաստեն տարածաշրջանային կայունությանն ու բարեկեցությանը, հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը՝ նշելով, որ դեսպան Քրիստինա Քվինը Տավուշի մարզում Եվրամիության դիտորդների հետ միասին մասնակցել է սահմանային գոտու պարեկային դիտարկմանը։

 

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը երեկ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարեց, որ առաջիկա շաբաթները որոշիչ կլինեն հայ-ադրբեջանական բանակցություններում։

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը նշեց՝ «կողմերը պետք է այո, կամ ոչ ասեն», չհստակեցնելով, սակայն, երբ և որտեղ։

Թե կոնկրետ ինչ համաձայնություններ են սեղանին՝ պետքարտուղարի օգնականը չասաց, միայն ընդգծեց, որ Վաշինգտոնն ակտիվ կապերի մեջ է կողմերի հետ և դիվանագիտությանը զուգահեռ նաև մտրակի քաղաքականություն է բանեցնում Ադրբեջանի հանդեպ։

Օրերս Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Երևանը Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները Վաշինգտոնում շարունակելու հնարավորություն է տեսնում։

«Հայաստանը պատրաստակամ է և հուսանք, որ այդպիսի հանդիպում տեղի կունենա», - նշել է Գրիգորյանը:

Թեմայի այլ նորություններ