ԿԳՄՍՆ-ն մշտադիտարկման այցեր է կատարել Շիրակի և Վայոց ձորի մարզերի նախակրթարաններ
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    60%
    26 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    26 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

ԿԳՄՍՆ-ն մշտադիտարկման այցեր է կատարել Շիրակի և Վայոց ձորի մարզերի նախակրթարաններ

ԿԳՄՍՆ-ն մշտադիտարկման այցեր է կատարել Շիրակի և Վայոց ձորի մարզերի նախակրթարաններ

ՀՀ Շիրակի մարզի 3 ուսումնական հաստատությունների հենքի վրա 2015 և 2019 թթ. ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ: 

ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակում գրասենյակի ներկայացուցիչները մշտադիտարկման նպատակով այցելել են ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 45, Մարալիկի թիվ 1 և Ցողամարգի միջնակարգ դպրոցներ, որոնցում իրականացվել են նախադպրոցական միկրոծրագրեր: ԾԻԳ-ի ներկայացուցիչները ծանոթացել են կատարված աշխատանքներին, երեխաների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին, զրուցել դաստիարակների ու երեխաների հետ: Նախակրթարանները գործում են 5-օրյա աշխատանքային գրաֆիկով:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ դաստիարակները փաստել են՝ դպրոցներն ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմաններն ու միջոցները ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար, իսկ երեխաներն ակտիվորեն մասնակցում են դասապրոցեսին: 

ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են կատարել նաև ՀՀ Վայոց ձորի մարզի երեք ուսումնական հաստատություններ, որոնց հենքի վրա 2018 և 2019 թթ. ընթացքում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ: Գրասենյակի աշխատակիցներն այցելել են Վայոց ձորի մարզի Գլաձորի, Գետափի և Աղնջաձորի միջնակարգ դպրոցներ, որտեղ իրականացվել են նախադպրոցական միկրոծրագրեր:

Նշենք, որ բոլոր նախակրթարանները դրամաշնորհային ծրագրերի շրջանակում կահավորվել են ժամանակակից գույքով ու սարքավորումներով, ինչպես նաև ապահովվել են ուսումնական և ուսուցողական նյութերով ու խաղալիքներով: Նախակրթարաններում դաստիարակի աշխատանքներն իրականացնում են ծրագրի շրջանակում վերապատրաստված դաստիարակները: Հաստատություններում պահպանվում են ՀՀ առողջապահության նախարարության հաստատած սանիտարահիգիենիկ պահանջները: Հավելենք, որ նախակրթարաններն ունեն հարմարեցված պայմաններ, և դրանցում կրթություն են ստանում նաև սահմանափակ հնարավորություններով երեխաներ:

Թեմայի այլ նորություններ