ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց սեպտեմբերի 1-ից դպրոցներոմ դասերը սկսելու հնարավորությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    55%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 17°C
    61%
    12 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    69%
    3 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    12 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    49%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    55%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    56%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    55%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    49%
    9 կմ/ժ
  • Արցախ 21°C
    57%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց սեպտեմբերի 1-ից դպրոցներոմ դասերը սկսելու հնարավորությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 14:00-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անցկացրել է համադպրոցական ժողով, որի ժամանակ խոսել է այն մասին, թե ինչ պետք է անել, որպեսզի սեպտեմբերի 1-ին դպրոցները բացելու հնարավորություն ստեղծվի:

«Հանրակրթության ոլորտի շահառուները՝ աշակերտները, ծնողները, ուսուցիչները մեր բնակչության շատ մեծ մասն են կազմում, և, ըստ էության, ամենամեծ համայնքն են։ Այսպիսով, կարծում եմ, որ մենք կկարողանանք սեպտեմբեր ամսին լիարժեք սկսել դասերը՝ պարետի ցուցումներին խստագույնս հետևելով»,- նշեց Հարությունյանը անդրադառնալով ավարտական խնջույքներին, որոնք որոշ դպրոցներում, չնայած հորդորներին, կազմակերպվել էին, ԿԳՄՍ նախարարը նշեց, որ այդ միջոցառումները վարակի տարածման աղբյուր կարող են հանդիսանալ։ Դիմելով աշակերտներին՝ Հարությունյանը նշեց, որ ներդասարանային միջոցառումներով իրենք հեռացնում են բնականոն կյանքին վերադառնալու հնարավորությունը։

«Պահելով անվտանգության կանոնները՝ մենք գրեթե զրոյի ենք հավասարեցնում վարակվելու հավանականությունը, և հնարավորություն ենք ունենում սեպտեմբերի 1-ից դասերը լիարժեք սկսելու։ Մենք մեծ ցանկություն ունենք դասընթացները սկսել, քանի որ որքան էլ մենք հաջողենք հեռավար կրթության ոլորտում, միևնույնն է այն ունի բացասական կողմեր»,- ասաց Հարությունյանը, նշելով, որ 2020-2021 ուսումնական տարում գուցե որոշակի իրավիճակներում փորձեն ապահովել տարրական դասարանների, առնվազն առաջին դասարանցիների ուսումը։

«Առաջին դասարանցիները պետք է գնան դպրոց, ծանոթանան այդ միջավայրին, որպեսզի, եթե անհրաժեշտություն լինի հեռավար ուսուցման անցնելու, այդ աշակերտները կարողանան դասերը սովորել, ընկալել ուսուցչի ասածները»,- շեշտեց Արայիկ Հարությունյանը։

Աղբյուր՝ Արմենպրես

Թեմայի այլ նորություններ