ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը հյուրընկալել էր Դևիսի գավաթի ենթախմբում հաղթած թենիսի հավաքականին
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    30 կմ/ժ
  • Լոռի 24°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 28°C
    37%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը հյուրընկալել էր Դևիսի գավաթի ենթախմբում հաղթած թենիսի հավաքականին

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը հյուրընկալել էր Դևիսի գավաթի ենթախմբում հաղթած թենիսի հավաքականին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հյուրընկալել էին Հայաստանի թենիսի հավաքական թիմին, որը հաղթել է 2021 թվականի Դևիսի գավաթի խաղարկության չորրորդ ենթախմբում և հաջորդ տարի կմասնակցի երրորդ ենթախմբի մրցաշարին: Հաղթանակներից մեկը Հայաստանի հավաքականը տոնել է Ադրբեջանի մարզիկների նկատմամբ: Դումանյանն իր գոհունակությունը և շնորհակալությունը հայտնեց թիմի անդամներին մարզչական շտաբին և ֆեդերացիայի ներկայացուցիչներին: «Շնորհակալություն ձեզ մեզ նման մեծ հպարտության առիթ տալու համար: Մեր ունեցած հնարավորությունների սահմաններում աջակցելու ենք ձեզ առաջիկա գործունեությունում»,-ասաց նախարար Դումանյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանն էլ իր խոսքում շեշտեց, որ թիմը հաղթահարեց 4-րդ ենթախմբի արգելքը և այժմ հանդես կգա 3-րդ խմբում: «Ադրբեջանի դեմ մրցախաղը մեր պատերազմն էր, այն պատերազմը, որը հաղթեցինք: Սա մեր բոլորի հաղթանակն է` երկրի, ժողովրդի, ֆեդերացիայի»,-ասաց մասնագետը:

Ավետիսյանը նաև բարձրաձայնեց, որ թենիսիստների զինծառայության հետ կապված դժվարություններ են ունենում և հույս հայտնեց, որ մարզիկներին հնարավորություն կտրվի ԲԿՄԱ-ում իրենց ծառայությունն անցնելու:

Հավաքական թիմը որպես նվեր նախարարին փոխանցեց Դևիսի գավաթի խաղարկության գնդակը` հավաքական թիմի անդամների ստորագրությամբ:

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվել է Դևիսի գավաթի խաղարկության եվրոպական գոտու չորրորդ ենթախմբի մրցումը, որին մասնակցել է նաև Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը: Մեր ընտրանին (կազմը՝ Միքայել Ավետիսյան, Սեդրակ Խաչատրյան, Հենրիկ Նիկողոսյան, Նադիր Սարգսյան, մարզիչ՝ Վահե Ավետիսյան) Չեռնոգորիայի, Ադրբեջանի և Ալբանիայի հավաքականների հետ պայքարում A խմբում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և հնարավորություն ստացել արդեն 2022 թվականին հանդես գալու Դևիսի գավաթի երրորդ ենթախմբի մրցմանը: Ալբանիայի և Ադրբեջանի հետ հանդիպումներում Հայաստանի հավաքականը նույն՝ 2:1 հաշվով հաղթանակ է տոնել, իսկ վերջին տուրում զիջել է Չեռնոգորիային: Դևիսի գավաթի երրորդ ենթախումբ են դուրս եկել խմբերում 1-2-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը:

Թեմայի այլ նորություններ