Կենտրոնացած եմ ճանապարհային քարտեզում նախանշված խնդիրները հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ. Առաքելյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    15 կմ/ժ
  • Լոռի 10°C
    100%
    11 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    2 կմ/ժ
  • Արարատ 17°C
    44%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    77%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    84%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    64%
    7 կմ/ժ
  • Արցախ 14°C
    91%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Կենտրոնացած եմ ճանապարհային քարտեզում նախանշված խնդիրները հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ. Առաքելյան

Կենտրոնացած եմ ճանապարհային քարտեզում նախանշված խնդիրները հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ. Առաքելյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ պատերազմի հետևանքները համարում է ողբերգություն, բազմաթիվ ընտանիքներում խնդիրներ են առաջացել, և իրենց նախարարության աշխատանքը յուրաքանչյուր օր միտված է հենց այդ խնդիրների լուծմանը:

Առաքելյանի խոսքով՝ վարչապետը պարզաբանել է այն անելիքները, որն առաջիկա ամիսներին նախատեսված է հրապարակված ճանապարհային քարտեզով: Ասաց, որ այս պահին կառավարությունն իր բոլոր ջանքերը գործադրում է այդ ճանապարհային քարտեզում նշված խնդիրները հնարավորինս արագ լուծելուն: Անդրադառնալով նախարարության անելիքներին՝ Մեսրոպյանն ասաց.

«Կառավարության նիստում երեք միջոցառում հաստատվեց, և ես այս պահին կենտրոնացած եմ այդ միջոցառումների իրականացումն հնարավորինս արագ ապահովել, քանի որ հազարավոր քաղաքացիների հետաքրքրում է իրենց սոցիալական խնդիրների շուտափույթ լուծումը»:

Նախարարը նաև ասաց, որ Արցախի այն քաղաքացիներին, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակավայրերը, կառավարությունն աջակցում է Արցախ վերադառնալու և մշտական բնակություն հաստատելու՝ նոր բնակավայրերում ու կացարաններում: Մեսրոպյանը շեշտեց, որ հասկանում են՝ դա հնարավոր չէ իրականացնել կարճաժամկետ հատվածում, բայց քայլեր են ձեռնարկվում, որ այդ քաղաքացիները կարողանան ժամանակավոր պատշաճ բնակվել ՀՀ տարածքում:

Թեմայի այլ նորություններ