Կբացվի ԱՄՆ-ում առաջին ԹՈՒՄՈ կենտրոնը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    30%
    22 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    50%
    30 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 30°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    29%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Կբացվի ԱՄՆ-ում առաջին ԹՈՒՄՈ կենտրոնը

Կբացվի ԱՄՆ-ում առաջին ԹՈՒՄՈ կենտրոնը

Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի ստորին պալատի անդամ Ադրին Նազարյանը երկուշաբթի հայտարարել է երեք գեղարվեստական և կրթական հաստատությունների՝ 11 մլն դոլարի պետական ​​ֆինանսավորման մասին:

9 միլիոն դոլար` Սան Ֆերնանդոյի Հարավարևելյան հովտում TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու համար: Ֆինանսական աջակցությամբ և Լոս Անջելես քաղաքի ու USC հայագիտական ​​ինստիտուտի հետ համագործակցությամբ Լոս Անջելեսի Հարավարևելյան Սան Ֆերնանդո հովտում կհիմնադրվի ԱՄՆ առաջին ԹՈՒՄՈ կենտրոնը:

1 միլիոն ԱՄՆ դոլար էլ կհատկացվի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտական ​​հետազոտությունների ինստիտուտին:

1 միլիոն դոլար էլ կհատկացվի Lark Musical Society-ին, որն ապահովում է բարձրորակ դասական երաժշտական ​​կրթություն, կազմակերպում է երաժշտական, երգ ու պարի ելույթներ:

«Ես շատ հպարտ եմ, որ Կալիֆոռնիան աջակցում է այս երեք կազմակերպությունների առաքելությանը, որոնք շարունակաբար ցույց են տալիս իրենց ձգտումն ու հաջողությունը մեր երիտասարդությանը կրթելու և ներդրումներ կատարելու հարցում՝ լինի դա արվեստ, կրթություն թե տեխնոլոգիա»,- ասել է օրենսդիր Ադրին Նազարյանը:

Թեմայի այլ նորություններ