Կայուն էներգետիկան երկրի տնտեսության զարգացման կարևորագույն պայմաններից է․ Հակոբ Արշակյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    15 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    58%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    93%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    47%
    9 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    89%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    15 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    58%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    92%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20244
  • Դոլար = 388.01

Կայուն էներգետիկան երկրի տնտեսության զարգացման կարևորագույն պայմաններից է․ Հակոբ Արշակյան

Կայուն էներգետիկան երկրի տնտեսության զարգացման կարևորագույն պայմաններից է․ Հակոբ Արշակյան

Հայաստանում հարմարավետ միջավայր է ստեղծվում էներգետիկայի ոլորտում  ներդրումների համար, ինչի արդյունքում էլ ավելի է բարձրանում երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակը։ «Հայաստանի էներգետիկ շաբաթ-2023» միջոցառման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

«Հայաստանի էլեկտրաէներգիայի ոլորտի զարգացման կայուն գրավականն են վերականգնվող էներգետիկ ներուժի տնտեսապես հիմնավորված, արդյունավետ և պատասխանատու օգտագործումը, ատոմային էներգետիկայի խաղաղ նպատակներով զարգացումը, էլեկտրաէներգետիկական համակարգի տարածաշրջանային ինտեգրումը, էներգակիրների մատակարարման ուղիների և ձևերի տարատեսակումը, էներգաարդյունավետության և էներգախնայողության միջոցառումների ներդրումը, թվային էներգետիկ վերափոխումը։ Սրան էն ուղղված բոլոր քայլերը։ Կարող ենք ընդգծել, որ ստեղծվում է հարմարավետ միջավայր էներգետիկայի ոլորտում ներդրումների համար, ինչի արդյունքում արդյունքում էլ ավելի է բարձրանում երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակը ։ Կայուն էներգետիկան երկրի տնտեսության զարգացման կարևորագույն պայմաններից է՝ ուղղված մարդկանց կյանքի բարելավմանը և կենսամակարդակի բարձրացմանը»,- ասաց Արշակյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, էներգետիկայի ոլորտի նկատմամբ առկա է մեծ հետաքրքրություն։ «Էներգետիկան հիմքն է արդյունաբերության զարգացման, մարդկանց բարեկեցության, տնտեսական առաջընթացի, պետությունների անվտանգության և սուվերենության»,- նշեց ԱԺ փոխնախագահը։

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով սահմանված է, որ էներգետիկայի ոլորտում քաղաքականությունն ուղղված է լինելու էներգետիկ անկախության և անվտանգության մակարդակի բարձրացմանը, սպառողներին էլեկտրաէներգիայի և գազի հուսալի մատակարարումների ապահովմանը։

Իսկ մինչև 2040 թվականը էներգետիկ բնագավառի զարգացման ռազմավարությունն ուրվագծում է Հայաստանի տեսլականը էներգետիկայի զարգացման ոլորտում, որը խարսխված է ազատ մրցակցային և ոչ խտրական, ներառական և դիվերսիֆիկացված, էներգետիկ անկախության բարձր մակարդակով , մաքուր և էներգախնայող, թվայնացված և ինովացիոն, գիտելիքահեն, բարձր տեխնոլոգիատար, կանխատեսելի և թափանցիկ, հասանելի, բոլորի համար  արդարացի սկզբունքների վրա։

«Ռազմավարության շրջանակներում իրագործված բարեփոխումների արդյունքում 2022 թվականին գործարկված էլեկտրոնային հարթակի օգնությամբ Հայաստանում էլեկտրաէներգիա սպառողին ընձեռվում է հնարավորություն մատակարարին ինքնուրույն ընտրելու համար՝ պայմանագիր կնքելու և առևտրու անելու։ Այս կարևոր բարեփոխումը էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման մասին է։  Ստեղծվել են նոր հնարավորություններ  ներդրողների և էլեկտրաէներգիա արտադրողների համար։ Շուկան այժմ ազատ է, ցանկացողները կարող են էլեկտրաէներգիա արտադրել, ներկրել և արտահանել Հայաստանից»,- հավելեց Հակոբ արշակյանը։

Նա մանրամասնեց, որ պետական մեկ այլ ծրագրով հնարավոր է տեղադրել մինչև 10 միլիոն դրամ արժողությամբ անհատական արևային համակարգեր՝ արտոնյալ վարկային պայմաններով։ Արշակյանը քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց այս ծրագրի վրա՝ կոչ անելով օգտվել դրանից։ «Այն իսկապես կարող է փոխել թե՛ անհատական էլեկտրական համակարգեր ունեցողների,  թե՛ պետության կախվածությունը էներգետիկ միջավայրի տեսանկյունից»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Թեմայի այլ նորություններ