Կարգալույծ է հռչակվել 2 քահանա, մեկը՝ սեփական ցանկությամբ, մյուսը՝ եկեղեցականին անհարիր վարքի համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    54%
    11 կմ/ժ
  • Լոռի 8°C
    90%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    10 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    15 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.2191
  • Դոլար = 388.01

Կարգալույծ է հռչակվել 2 քահանա, մեկը՝ սեփական ցանկությամբ, մյուսը՝ եկեղեցականին անհարիր վարքի համար

Կարգալույծ է հռչակվել 2 քահանա, մեկը՝ սեփական ցանկությամբ, մյուսը՝ եկեղեցականին անհարիր վարքի համար

Հունվարի 20-ին Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մեսրոպ քահանա Խունոյանը:

Տնօրինության համար հիմք է ծառայել Տեր Մեսրոպ քահանայի կողմից հոգևոր ծառայությունից հրաժարվելու խնդրագիրը։

Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել նաև Հարավային Ռուսաստանի հայոց թեմում ծառայած ու հանգստի կոչված, ապա ընտանիքով Միացյալ Նահանգներ տեղափոխված Տ. Պետրոս քահանա Բաղրամյանը՝ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմում հակականոնական գործունեություն ծավալելու և եկեղեցականին անհարիր վարքագծի համար։

Կարգալույծ եկեղեցականներն այսուհետ կդասվեն աշխարհականների շարքին՝ Արթուր Խունոյան և Արմեն Բաղրամյան ավազանի անուններով:

Թեմայի այլ նորություններ