Կառավարությունը խթանում է կապիտալի շուկաների զարգացումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    30 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Կառավարությունը խթանում է կապիտալի շուկաների զարգացումը

Կառավարությունը խթանում է կապիտալի շուկաների զարգացումը

Կառավարությունը փոփոխություններ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում` տնտեսության մեջ այլընտրանքային ֆինանսական գործիքների կիրառումը և կապիտալի շուկաների զարգացումը խթանելու նպատակով: Ըստ հիմնավորման, ՀՀ-ում ներկայում գրեթե բացակայում են բիզնեսի ֆինանսավորման այնպիսի այլընտրանքային գործիքներ, ինչպիսիք են մասնավոր բաժնեմասային ֆոնդերը և բորսայում ցուցակման ինստիտուտը: Բիզնեսի ֆինանսավորման հիմնական աղբյուրը բանկային վարկն է, որն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր:

Տնտեսավարող սուբյեկտները հաճախ ի վիճակի չեն լինում ֆինանսավորել ընդլայնման նախագծերը կամ շրջանառու միջոցները բանկերի միջոցով մի շարք պատճառներով, որոնցից են՝ գրավադրման համար ակտիվների պակասը, ակնկալվող դրամական հոսքերի անկանխատեսելիությունը, բարձր տոկոսադրույքները և այլն:

ՀՀ-ում գործող այլընտրանքային ֆինանսավորման աղբյուր է հանդիսանում «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդը, որն իր գործունեությունը սկսել է 2020 թվականի հունվարից։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ ներկայում ֆոնդի կողմից մոտ 31 մլն ԱՄՆ դոլար է ներգրավվել: Նրա խոսքով՝ Հոլանդիայի զարգացման բանկը (FMO) պատրաստակամ է ներդրում իրականացնել ֆոնդում 7 միլիոն ԱՄՆ դոլարի չափով՝ պայմանով, որ ֆոնդի չափը իր կողմից ներդրում կատարելուց հետո մինչև ս․թ․ հուլիսի 20-ը կլինի առնվազն 45 միլիոն ԱՄՆ դոլար:

«ՀՀ կառավարության կողմից ակնկալվող առնվազն 7 մլն ԱՄՆ դոլար չափով ներդրումը հնարավոր կդարձնի FMO-ի ներգրավվածությունը, որը կստեղծի մուլտիպլիկատիվ էֆեկտ ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև կնպաստի ֆոնդի համար այլ ներդրողների ներգրավվմանը, ինչն իր հերթին կհանգեցնի հավելյալ միջոցներ ՀՀ տնտեսության մեջ ներգրավվելուն»,- ասաց նա։

Ըստ այդմ՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է 3 մլն ԱՄՆ դոլարի չափով մասնակցություն, իսկ մնացած 4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը կներդնի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը:

Թեմայի այլ նորություններ