Կառավարությունն առաջարկում է մասնավորեցնել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն»-ը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    48%
    17 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    63%
    10 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    2 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    48%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    17 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    71%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Կառավարությունն առաջարկում է մասնավորեցնել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն»-ը

Կառավարությունն առաջարկում է մասնավորեցնել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն»-ը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է մասնավորեցման ցանկում ընդգրկել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն:

«Նախագծով առաջարկվում է «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն ընդգրկել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին ՀՀ օրենքի մաս կազմող մասնավորեցման առաջարկվող օբյեկտների ցանկում:  Ընկերությունը մասնավորեցման ներկայացվող օբյեկտների ցանկում ընդգրկելու համար հիմք է հանդիսացել ԱԻՆ-ի առաջարկը և այն հանգամանքը, որ ընկերության մասնավորեցումը հնարավորություն կտա կատարել ներդրումներ, կառավարել ավելի արդյունավետ, ինչպես նաև մասնավորեցման արդյունքում կձևավորվի ծառայությունների մատուցման մրցակցության շուկա, ինչը կնպաստի մատչելի և որակյալ ծառայություն մատուցող ընկերությունների ստեղծմանը և բարձրորակ լեռնափրկարար ծառայության մատուցմանը»,- նախագծի ներկայացման ընթացքում ասաց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Դեկտեմբերի 2-ին «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում:

Թեմայի այլ նորություններ