«Կանանց աջակցման կենտրոն»-ը Ֆաթիմա Զուրաբովայի վերաբերյալ հայտարարություն է տարածել
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    59%
    6 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 17°C
    60%
    11 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    69%
    3 կմ/ժ
  • Արարատ 18°C
    39%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    50%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    59%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    58%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    59%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    53%
    10 կմ/ժ
  • Արցախ 20°C
    57%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

«Կանանց աջակցման կենտրոն»-ը Ֆաթիմա Զուրաբովայի վերաբերյալ հայտարարություն է տարածել

«Կանանց աջակցման կենտրոն»-ը Ֆաթիմա Զուրաբովայի վերաբերյալ հայտարարություն է տարածել

«Կանանց աջակցման կենտրոն»-ը հայտարարություն է տարածել Միներալնիե Վոդի-Երևան չվերթով Հայաստան ժամանած, այնուհետ կորած ու գտնված Ֆաթիմա Զուրաբովայի վերաբերյալ:

«Մամուլում հնչեղություն ստացած Ֆաթիմա Զուրաբովայի գործով Կանանց աջակցման կենտրոնը պարզաբանում է, որ վերը նշված անձին թեժ գծի միջոցով տրվել է խորհրդատվություն, մանրամասն բացատրվել է անվտանգության լավագույն տարբերակը, այն է՝ դիմել Միգրացիոն ծառայություն՝ համապատասխան կարգավիճակ ստանալու գործընթաց սկսելու նպատակով, ինչը նրան հնարավորություն կտար պատշպանված լինելու:

Այլ անձանց ուղղորդմամբ, նրա համար վարձակալվել է բնակարան, և աղջիկն այլևս մեզ հետ կապ չի հաստատել:

Այնուհետ տեղեկացել ենք, որ ոստիկանության կողմից որպես անհետ կորած հետախուզվող Ֆաթիմա Զուրաբովան հայտնաբերվել է:

Ինչ վերաբերում է մամուլում տարածված հրապարակումներին, ապա տեղեկացնում ենք, որ Հայաստանում առկա չէ պետական ապաստարան: Գործում է երկու ապաստարան՝ Կանանց աջակցման կենտրոնի ներքո, ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաների համար, որը որոշակի ֆինանսական աջակցություն է ստանում պետության կողմից:

Ընտանեկան բռնության ենթարկված կանայք անվտանգության բարձր ռիսկի դեպքում ուղղորդվում են ապաստարաններ՝ իրենց գրավոր կամարտահայտությամբ:

Տեղեկացնում ենք նաև, որ Կանանց աջակցման կենտրոնը աջակցության ծառայություններ է տրամադրում ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներին, առանց որևէ խտրականության:

2023թ.-ի հոկտեմբերի դրությամբ Կանանց աջակցման կենտրոնը ապաստարան է տրամադրել 234 կանանց և նրանց երեխաներին, իսկ 2020-2023 թթ. ընթացքում 26 օտարերկրյա քաղաքացի ստացել է աջակցություն, այդ թվում օգտվել է ապաստարանի ծառայությունից, որոշ դեպքերում առանց ոստիկանության կողմից ուղղորդման:

Մեր բոլոր ծառայությունները գաղտնի են, անանուն և ապահով:

Հորդորում ենք չշահարկել ընտանեկան բռնության թեման և խուսափել անհարկի աղմուկից:

Յուրաքանչյուր անձ, որը ենթարկվում է ընտանեկան բռնության, կարող է 24 ժամ զանգահարել Կանանց աջակցման կենտրոնի թեժ գիծ՝ 099887808, կամ ոստիկանությայն 1-02 հեռախոսահամարին»,- ասված է հայտարարությա մեջ:

Ավելի վաղ ՔԿ նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը մանրամասներ էր հայտնել օրերս ոստիկանության կողմից հրապարակված հաղորդագության հերոսուհու՝ Ֆաթիմա Զուրաբովայի մասին:

Թեմայի այլ նորություններ