Կանադայի արտգործնախարարը դեսպան Ստեֆան Դիոնին նշանակել է ՀՀ-ում հատուկ բանագնաց
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    26 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    56%
    26 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 29°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    26 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Կանադայի արտգործնախարարը դեսպան Ստեֆան Դիոնին նշանակել է ՀՀ-ում հատուկ բանագնաց

Կանադայի արտգործնախարարը դեսպան Ստեֆան Դիոնին նշանակել է ՀՀ-ում հատուկ բանագնաց

Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն հայտարարել է Գերմանիայում դեսպան և Եվրամիության ու Եվրոպայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին Հայաստանում հատուկ բանագնաց նշանակելու մասին:

Հիմնվելով վերջին տարիների համատեղ աշխատանքի և երկու երկրների ժողովուրդների սերտ կապերի վրա՝ Կանադան պարտավորվում է համագործակցել Հայաստանի հետ՝ երկրում հետագա ժողովրդավարական առաջընթացի գործում, ինչը մեծ կարևորություն ունի ոչ միայն հայ հասարակության, այլև ամբողջ տարածաշրջանի համար:

Հատուկ բանագնաց Դիոնը կուսումնասիրի այն տարբերակները, թե Կանադան ինչպես կարող է խթանել Հայաստանի քաղաքացիական հասարակության ջանքերը, ամրապնդել ժողովրդավարական կառույցները, ընդլայնել բազմակողմ կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը և նպաստել տնտեսական աճին: Նպատակն այն է, որ այս առաքելության արդյունքում ամրապնդվի Կանադայի հասարակության աջակցությունն ի շահ Հայաստանի ժողովրդավարության:

Հատուկ բանագնացի առաքելությունը կտևի մի քանի ամիս, որը կներառի առցանց խորհրդակցություններ Կանադայում շահագրգիռ կողմերի և Հայաստանի գործընկերների մասնակցությամբ: Ստեֆան Դիոնը կայցելի նաև Հայաստան ՀՀ կառավարության բարձրաստիճան ղեկավարների և առանցքային գերատեսչությունների, ինչպես նաև գործընկեր դեսպանությունների, քաղաքացիական հասարակական խմբերի, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի և տեղական լրատվամիջոցների  ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով:

Թեմայի այլ նորություններ