Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին ժամանել է Հայաստան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    82%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    67%
    28 կմ/ժ
  • Լոռի 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    66%
    10 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    82%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    87%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    82%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    78%
    2 կմ/ժ
  • Արցախ 16°C
    84%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին ժամանել է Հայաստան

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին ժամանել է Հայաստան

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին ժամանել է ՀՀ ԱԳՆ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտգործնախարարությունից, տեղի է ունենում Հայաստանի և Կանադայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:

Ավելի վաղ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների ուղեկցությամբ: Այդ մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

 
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը:
 
Երկու երկրների նախարարները ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
 
Հյուրերը շրջել են Հիշողության պուրակում, որտեղ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին ջրել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի՝ 2018 թ. տնկած արծաթափայլ եղևնին:
 
 
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին է նվիրել Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

Թեմայի այլ նորություններ