Կան կոնկրետ գործողություններ ու քայլեր, որոնք անում է պաշտոնական Երևանը, անկասկած, մենք սրան կարձագանքենք․ Զախարովան «սպառնում է»
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    49%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    6 կմ/ժ
  • Լոռի 19°C
    54%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    64%
    8 կմ/ժ
  • Արարատ 22°C
    38%
    9 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    48%
    9 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    46%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    47%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    46%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    50%
    13 կմ/ժ
  • Արցախ 24°C
    57%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Կան կոնկրետ գործողություններ ու քայլեր, որոնք անում է պաշտոնական Երևանը, անկասկած, մենք սրան կարձագանքենք․ Զախարովան «սպառնում է»

Կան կոնկրետ գործողություններ ու քայլեր, որոնք անում է պաշտոնական Երևանը, անկասկած, մենք սրան կարձագանքենք․ Զախարովան «սպառնում է»

Իհարկե, մենք ինտենսիվ շփումներ ունենք մեր փոխադարձ պարտավորությունների, պայմանավորվածությունների, երկկողմ հարաբերությունների համաձայն, սակայն, իհարկե, չենք կարող չարձանագրել Հայաստանի տարածքում առանձին քաղաքական գործիչների երբեմն ագրեսիվ հռետորաբանությունը, որն ընդհանրապես դուրս է ադեկվատության  շրջանակից։ Այս մասին նոյեմբերի 15-ի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե այժմ որքան ինտենսիվ են Ռուսաստանի և Հայաստանի միջև շփումները։

«Իհարկե, առաջին հերթին ինտենսիվ քննարկվում են բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակով, որոնք ձևակերպվել են որպես համապատասխան փաստաթղթեր և, բնականաբար, շփումները գործող մեխանիզմներում, որոնց մասին ես նշեցի՝ դարձյալ  ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման ժամանակ։ Իհարկե, մենք ինտենսիվ շփումներ ունենք մեր փոխադարձ պարտավորությունների, պայմանավորվածությունների, երկկողմ հարաբերությունների շուրջ, սակայն, իհարկե, չենք կարող չարձանագրել Հայաստանի տարածքում առանձին քաղաքական գործիչների երբեմն ագրեսիվ, ընդհանրապես ադեկվատության  սահմաններից դուրս հռետորաբանությունը՝ հասցեագրված ոչ միայն Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչներին, այլև լրագրողներին, փորձագետներին և, ընդհանրապես, մեր երկրին։ Մենք չենք կարող չարձագանքել սրան, և, իհարկե,   կան նաև կոնկրետ գործողություններ ու քայլեր, որոնք անում է պաշտոնական Երևանը,  որոնք նույնպես չեն համապատասխանում այն ամենին, ինչի շուրջ պայմանավորվել ենք, այն ամենին, ինչի տակ ստորագրել ենք, այն ամենին, ինչից ելնում ենք։ Անկասկած, մենք սրան նույնպես  կարձագանքենք»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Թեմայի այլ նորություններ