Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակումների զոհերի թիվը հասել է 800-ի
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    11 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    63%
    10 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    71%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակումների զոհերի թիվը հասել է 800-ի

Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակումների զոհերի թիվը հասել է 800-ի

Իսրայելը սկսում է Գազայի հատվածի ամբողջական շրջափակումը՝ դադարեցնելով պաղեստինյան անկլավին սննդի, վառելիքի և էլեկտրաէներգիայի մատակարարումները։ Այդ մասին երկուշաբթի հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։

«Չեն լինի էլեկտրականություն, սնունդ կամ վառելիք: Մենք կռվում ենք բարբարոսների դեմ և համաժեք պատասխան կտանք»,- օպերատիվ խորհրդակցությունից հետո ասել է նա:

Պաղեստինա-իսրայելական հակամարտության կտրուկ սրման հետևանքով երկու կողմից հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել։

Իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 560-ի, հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությանը։ Վիրավորվել է 2900 պաղեստինցի:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումների հետևանքով Իսրայելում զոհվածների թիվը հասել է 800-ի։ Այդ մասին հայտնում է իսրայելական The Times of Israel հրատարակությունը։

Թարմացված տվյալների համաձայն՝ ավելի քան 2200 մարդ վիրավորվել է, ևս 100-ից ավելին գտնվում է ՀԱՄԱՍ-ի գերության մեջ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ նիստ է անցկացրել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ, սակայն դրանից հետո որևէ հայտարարություն չի արվել՝ չնայած ՀԱՄԱՍ-ին դատապարտելու վերաբերյալ Իսրայելի կոչերին։

Իսրայելն անցած գիշերվա ընթացքում ավիացիոն հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի և Գազայի հատվածի «Իսլամական ջիհադի» ավելի քան 500 օբյեկտների: Այս մասին հայտարարել են իսրայելցի զինվորականները:

ԶԼՄ-ները, հղում անելով Իսրայելի բանակի ներկայացուցչին, հաղորդում են, որ ակտիվ ռազմական գործողություններ են վարվում Գազայի հատվածի հետ սահմանային ևս վեց շրջաններում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն ավարտվել է` առանց Գազայի իրադարձությունների վերաբերյալ հայտարարության ընդունման: Այն սահմանափակվել է քննարկմամբ:

Անհետաձգելի բժշկական օգնության ZAKA ծառայության կամավորները Իսրայելի հարավային շրջանում՝ Ռեիմ կիբուցում անցկացված երաժշտական փառատոնի մասնակիցների 260 մարմին են հայտնաբերել, գրում է The Jerusalem Post-ը: Հաղորդվում է՝ նրանք սպանվել են ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից:

Նշվում է, որ փառատոնի սպանված մասնակիցների ընդհանուր թիվը կարող է ավելին լինել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ փառատոնի կազմակերպչի՝ 22-ամյա Շանի Լուկի դին նրա մայրը ճանաչել էր ոտքի դաջվածքով: Աղջկա մասնակցությամբ տեսանյութը հայտնվել էր սոցցանցերում: Դրանում պաղեստինցի զինյալները վիրավոր աղջկան տեղափոխում էին բաց թափքով մեքենայով:

Թեմայի այլ նորություններ