Իշխանությունը Սամվել Բաբայանին հանձնելու առաջարկից հետո կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի հետ. Շահրամանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    30 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    15 կմ/ժ
  • Լոռի 15°C
    69%
    11 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    89%
    10 կմ/ժ
  • Արարատ 17°C
    50%
    23 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    49%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    30 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    93%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20503
  • Դոլար = 388

Իշխանությունը Սամվել Բաբայանին հանձնելու առաջարկից հետո կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի հետ. Շահրամանյան

Իշխանությունը Սամվել Բաբայանին հանձնելու առաջարկից հետո կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի հետ. Շահրամանյան

Այո, սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան Հայկ Խանումյանը զանգահարել է ինձ եւ հայտարարել որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները եւ գնալ բանակցությունների ադրբեջանական կողմի հետ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

«Ես իրեն առաջարկել եմ, որ դեմ չեմ, թող Սամվել Բաբայանը ներկայանա, ներկայացնի իր ծրագիըը, տեսլականը, եւ եթե այն մեզ համար ընդունելի է, ես պատրաստ եմ  գնալ նաեւ այդ քայլերին: Ինքն ասաց՝ ոչ, պետք է իշխանությունը հանձնվի իրեն եւ ինքը իրականացնի մնացած գործընթացները:

Ճիշտն ասած, ինձ համար այդ առաջարկը տարօրինակ էր, եւ չնայած իմանալով, թե հետագայում ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ խոսակցությունը եւ ինչ ձեւի կարող էր մեկնաբանվել, ես սեպտեմբերի 19-ի երեկոյան կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի՝ մեզ հետ աշխատող պատասխանատու հետ եւ փորձել իրենից ճշտել, թե արդյոք կա՞ Արցախում ուրիշ այլ թեկնածու, ում հետ իրենք պատրաստ են վարել բանակցություններ եւ դրա ընթացքում ավելի շուտ հնարավոր կլինի դադարեցնել ռազմական գործողությունները եւ ավելի հեշտ բանակցություններ իրականացնել,  քանի որ Արցախում կային քննարկումներ, որ հնարավոր է Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանը ավելի ընդունելի թեկնածուներ լինեն որպես բանակցող»,-ասաց Շահրամանյանը:

Նա ընդգծեց, որ ադրբեջանական կողմից ստացել է բացասական պատասխան. «Ինձ համար պարզ է եղել, որ դա արկածախնդրություն էր եւ պետք է շարունակել բանակցությունները ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ