Իրենց փողոցի էլեկտրական հոսանքի բաժանման կետում հոսանքահարված երեխաների մահվան հանգամանքները պարզվում են․ ՔԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    27%
    20 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    22 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    27%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    27%
    20 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Իրենց փողոցի էլեկտրական հոսանքի բաժանման կետում հոսանքահարված երեխաների մահվան հանգամանքները պարզվում են․ ՔԿ

Իրենց փողոցի էլեկտրական հոսանքի բաժանման կետում հոսանքահարված երեխաների մահվան հանգամանքները պարզվում են․ ՔԿ

Իրենց փողոցի էլեկտրական հոսանքի բաժանման կետում հոսանքահարված երեխաների մահվան հանգամանքները պարզվում են։

Այդ մասին ՔԿ-ն հաղորդագրություն է տարածել․

2021թ. հունիսի 17-ին՝ ժամը 20.15-ին, ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ էլեկտրական այրվածք բոցով 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներով բժշկական օգնության են ընդունվել 2009թ. և 2010թ. ծնված տղաներ, ովքեր վնասվածքները ստացել են իրենց փողոցի էլեկտրական հոսանքի բաժանման կետում:

Համաձայն բժշկի տեղեկանքների՝ տղաները բժշկական կենտրոն են տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:

2021թ. հունիսի 22-ին՝ ժամը 06:20-ին, 12-ամյա տղան մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

2021թ. հունիսի 25-ին՝ ժամը 05:00-ին, 11-ամյա տղան նույնպես մահացել է:

Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

2021թ. հունիսի 28-ին քրեական գործն ուղարկվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:

 

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Թեմայի այլ նորություններ