Իրաքում ցուցարարները ներխուժել են Շվեդիայի դեսպանատուն
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    23%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    20 կմ/ժ
  • Լոռի 13°C
    78%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    88%
    11 կմ/ժ
  • Արարատ 23°C
    40%
    13 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    83%
    7 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    23%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    64%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    23%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    48%
    9 կմ/ժ
  • Արցախ 15°C
    83%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Իրաքում ցուցարարները ներխուժել են Շվեդիայի դեսպանատուն

Բաղդադում հարյուրավոր ցուցարարներ ներխուժել են Շվեդիայի դեսպանատուն՝ բարձրանալով պարիսպների վրա և հրկիզումներ իրականացնելով։ Սա տեղի է ունեցել՝ ի նշան բողոքի այն բանի, որ Շվեդիան դարձյալ թույլատրել է ակցիա իրականացնել Ղուրանի այրմամբ։

Ինչպես տեղեկանում ենք Reuters գործակալությունից, դեսպանատան աշխատակիցները միջադեպի հետևանքով չեն տուժել։

Ցուցարարները հավաքվել են Շվեդիայի դեսպանատան մոտ գիշերը ժամը 1-ին, այնուհետև մեկ ժամ անց ներխուժել են դեսպանատան տարածք։

Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է հարձակումը և շեշտել, որ Իրաքի իշխանությունները պարտավոր են պաշտպանել իրենց երկրում գործող դիվանագիտական առաքելությունները։

Իրաքի արտաքին գործերի նախարարությունը ևս դատապարտել է միջադեպը և նշել, որ երկրի կառավարությունն անվտանգության ուժերին հրահանգել է հետաքննություն անցկացնել, գտնել կազմակերպիչներին և պատասխանատվության ենթարկել նրանց։

Ինչպես ականատեսները հայտնել են Reuters-ին, մինչև վաղ առավոտ դեսպանատանն արդեն տեղակայված են եղել անվտանգության ուժեր, իսկ հրշեջները մարել են հրդեհները։ Ցուցարարներից շատերը ցրվել են։

Նշվում է, որ իրավապահներն ուժ են գործադրել մի քանի տասնյակ ցուցարարների նկատմամբ, որոնք դեռ մնում էին դեսպանատան տարածքում։ Ավելի վաղ ակցիայի մասնակիցները քարեր էին նետել իրավապահների ուղղությամբ։

Ցույցերի առիթ էր դարձել այն, որ Շվեդիայի ոստիկանությունը հուլիսի 19-ին թույլատրել էր Ստոկհոլմում Իրաքի դեսպանատան առջև հանրային ակցիա իրականացնել, որի ընթացքում նախատեսվում էր այրել Ղուրանը։ Բողոքի ակցիան տեղի էր ունեցել Իրաքում մեծ ազդեցություն ունեցող շիա հոգևորական Մուքթադա Սադրի աջակիցների կոչով։

Անցյալ ամիս Սադրը կոչ էր արել ցույցեր անցկացնել Շվեդիայի դեմ այն բանից հետո, երբ իրաքցի մի տղամարդ Ստոկհոլմում իշխանությունների թույլտվությամբ ակցիայի ժամանակ այրել էր Ղուրանը։ Այս միջադեպը դատապարտել էին մուսուլմանական մի շարք երկրներ, այդ թվում՝ Իրաքը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը և Մարոկկոն։

Թեմայի այլ նորություններ