Իրանը հայտարարել է, որ արտաքին խաղացողների ներկայությունն ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արևելքում
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    52%
    4 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    9 կմ/ժ
  • Լոռի 19°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    62%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    43%
    9 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    52%
    10 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    52%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    51%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    52%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    52%
    12 կմ/ժ
  • Արցախ 23°C
    57%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Իրանը հայտարարել է, որ արտաքին խաղացողների ներկայությունն ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արևելքում

Իրանը հայտարարել է, որ արտաքին խաղացողների ներկայությունն ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արևելքում

Արտաքին խաղացողների ռազմական ներկայությունն ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արևելքում և խաթարում անվտանգությունը տարածաշրջանի ներսում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նման կարծիք է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ ի պատասխան G7-ի երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների՝ մեկ օր առաջ հրապարակված հայտարարության։

«Պատմական տվյալներն ու այժմ տեղի ունեցող իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ տարածաշրջանում արտաքին խաղացողների ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում իրավիճակն ապակայունացնող և նրա անվտանգությանը սպառնալիք ստեղծող կարևորագույն գործոններից մեկն էր»,- ասել է նա։

Քանանիի խոսքով՝ Իրանի արտաքին քաղաքականությունը մշտապես ուղղված է եղել Մերձավոր Արևելքում կայուն և անվտանգ իրադրության պահպանմանը:

«Գազայի հատվածում ներկայիս ճգնաժամի սկսվելուց ի վեր Իրանը մշտապես ջանքեր է գործադրում ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Մենք ձգտում ենք անկլավի անպաշտպան խաղաղ բնակիչներին պաշտպանել իսրայելական ագրեսիայից», - ընդգծել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նա նաև մեկ անգամ ևս հերքել է G7-ի երկրների մեղադրանքներն այն մասին, որ Իրանն աջակցում է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը և լիբանանյան շիական «Հըզբոլլահ» կազմավորմանը, և այդ թեմայով հայտարարություններն անվանել է «կեղծ և անհեթեթ»:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ «Իրանում ակնկալում էին՝ G7-ի երկրների ԱԳ նախարարները Տոկիոյում կայանալիք հանդիպմանը կկատարեն իրենց պարտավորությունները և կդատապարտեն Իսրայելի գործողությունները, որոնք հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին և խախտում են Գազայում մարդու իրավունքները»: Սակայն, ինչպես նշել է նա, դա այդպես էլ տեղի չունեցավ։

Թեմայի այլ նորություններ