Իրական խաղաղությունը հնարավոր չէ առանց Ադբեջանի վայրագությունների համար պատասխանատվության. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    77%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    92%
    7 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 17°C
    41%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    5 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    73%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    61%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Իրական խաղաղությունը հնարավոր չէ առանց Ադբեջանի վայրագությունների համար պատասխանատվության. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Իրական խաղաղությունը հնարավոր չէ առանց Ադբեջանի վայրագությունների համար պատասխանատվության. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների ճշգրիտ պիտակավորման անհրաժեշտություն կա, դրանց նկարագրման համար պետք է օգտագործել օրինական ճանաչում ունեցող տերմիններ։

Այս մասին հայտարարել է Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր և իրավական հարցերով տնօրեն Իրեն Վիկտորիա Մասսիմինոն՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդում՝ Ժնևում «Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության» խորագրով տեղեկատվական միջոցառմանը։

Նա ուշադրություն է հրավիրել Լեմկինի ինստիտուտի կողմից հրապարակված տարբեր ահազանգերի և վաղ նախազգուշացման զեկույցների վրա, որոնք հստակորեն ցույց են տվել ցեղասպանության 10 փուլերի ընթացքը:

Եզրափակիչ խոսքում նա ընդգծել է պատասխանատվության և արդարության կարևորությունը՝ պնդելով, որ իրական խաղաղությունը հնարավոր չէ առանց նման վայրագությունների համար պատասխանատվության:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակից հայտնում են, որ միջոցառմնաը մասնակցող Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ, պրոֆեսոր Լուիս Մորենո Օկամպոն պնդել է` հայերի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի 2Ա, 2Բ, 2Գ հոդվածի պահանջներին, և որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր չեն կանխել ցեղասպանությունը, որը պետության գլխավոր պարտականություններից է՝ համաձայն համապատասխան կոնվենցիայի: Նա նաև քննադատել է միջազգային հանրությանը ցեղասպանությունը չկանխելու և այն այն շարունակապես ժխտելու համար։

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար և մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը  կիսվել է տեղահանության և տառապանքի անձնական ցավալի փորձով, ընդգծել պատերազմների և իննամսյա շրջափակման ու սովի հետևանքով արցախցիների ապրած դժվարությունները։ Նա ընդգծել է Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և Արցախի բնիկ հայ բնակչության իրավունքների վերականգնման կարևորությունը։

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) «Հավատքի և կարգի» ծրագրի ղեկավար Անի Ղազարյան-Դրիսին հատուկ նշել է, որ ԵՀԽ-ի ուշադրութնան կենտրոնում են մշակութային ժառանգության և քրիստոնեական քաղաքակրթության պահպանության, Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող Արցախի ղեկավարության և այլ անձանց ազատ արձակման հրամայակնները:

Միջոցառումը կազմակերպվել էր Հայ օգնության միության կողմից՝ Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» գործընթացին զուգահեռ: Այն  համախմբել էր տարբեր լսարանների, այդ թվում փորձագետների, պետական պատվիրակությունների, փաստաբանների և այլ շահագրգիռ կողմերի՝ անդրադառնալու մարդու իրավունքների այն խախտումներին և ցեղասպան գործողություններին, որոնք վերջին ամիսների ընթացքում իրականացվել են Ադրբեջանի կողմից՝ Արցախի, Հայաստանի և առհասարակ հայության դեմ՝ հանգեցրելով Արցախի ավելի քան 100․000 բնիկ հայ բնակչության տեղահանման, հումանիտար ճգնաժամի և Արցախի Հանրապետության ղեկավարության կալանավորման։

Քննարկման նպատակն էր բացահայտել Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողությունների համար պատասխանատվության ենթարկման հնարավոր ուղիները:

Թեմայի այլ նորություններ