Իր ներքին ձայնն իրեն հուշել է, որ ինքը պետք է ջուրը թունավորի. ջրամբարը թունավորել փորձող քաղաքացին ազգությամբ ռուս է
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    26 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    56%
    26 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 29°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    26 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Իր ներքին ձայնն իրեն հուշել է, որ ինքը պետք է ջուրը թունավորի. ջրամբարը թունավորել փորձող քաղաքացին ազգությամբ ռուս է

Իր ներքին ձայնն իրեն հուշել է, որ ինքը պետք է ջուրը թունավորի. ջրամբարը թունավորել փորձող քաղաքացին ազգությամբ ռուս է

Երեկ «Աբովյան Վերին Պուրակ» օրվա կարգավորիչ ջրամբարը թունավորել փորձող 68-ամյա Միխաիլ Լեդյաևն ազգությամբ ռուս է, բայց Հայաստանի քաղաքացի: Ջրամբարի տարածքում նա հայտնվել է պատահաբար: Լեդյաևը, ըստ ՀՀ քննչական կոմիտեի, ջրամբարի թունավորման մտադրություն չի ունեցել: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Վարդան Թադևոսյանը ՀԺ հետ զրույցում ասաց՝  քաղաքացին դեպքի վայրում գտնվել է ոչ ադեկվատ վիճակում. «Նա ունի հոգեկան առողջության խնդիրներ, իր ներքին ձայնը իրեն հուշել է, որ ինքը պետք է ջուրը թունավորի, բայց ինքը պատահաբար է հայտնվել այնտեղ: Իր ձեռքին եղել է քանոնի պես սուր առարկա, որով երեք անգամ հարվածել է ոստիկանի գլխին»,- ասաց նա:

Այս դեպքով նյութեր են նախապատրաստվում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի 40-ամյա ծառայողը «Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ»-ում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ նշված հատուկ պահպանվող տարածք է մուտք գործել մի քաղաքացի։ Ոստիկանության ծառայակիցն իր գործընկերոջ հետ մոտեցել է նրան և հորդորել, որ նա դուրս գա հատուկ պահպանվող տարածքից, սակայն քաղաքացին ոչ միայն հրաժարվել է կատարել ոստիկանների օրինական պահանջը, այլև ձեռքին եղած մետաղյա իրով հարվածել է ոստիկանության ծառայող Նորայր Գ.-ին։

Այնուհետև ահազանգով ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողներն այդ քաղաքացուն, որը հատուկ պահպանվող տարածքում հայտնել է, որ ինքը գտնվում է այդ վայրում, որպեսզի ջուրը թունավորի, բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին։

Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեցինք՝ վերջին մի քանի օրերի ընթացքում ջրից թունավորման դեպքերի հետ կապված ահազանգեր եղե՞լ են: Նախարարաության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման ահազանգեր նախարարությունը չի ստացել:

Թեմայի այլ նորություններ