Ինչու է ՌԴ-ն Սյունիքում արագացված կարգով հյուպատոսություն բացում
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    51%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    88%
    7 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    98%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    47%
    20 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    83%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    42%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    71%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    42%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    43%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20481
  • Դոլար = 388.01

Ինչու է ՌԴ-ն Սյունիքում արագացված կարգով հյուպատոսություն բացում

Ինչու է ՌԴ-ն Սյունիքում արագացված կարգով հյուպատոսություն բացում

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պարզաբանեց, թե ինչո՞ւ է ՀՀ-ն ցանկանում արագացված ընթացակարգով Սյունիքում՝ Կապանում, ՌԴ հյուպատոսություն բացել։

«Ընթացակարգերը պահպանվելու են։ Մենք ողջունում ենք մեր միջազգային գործընկերների հետաքրքրությունն ու ցանկությունը Սյունիքում ունենալ դիվանագիտական ներկայացուցչություն՝ տեղում իրավիճակին ավելի լավ ծանոթանալու համար։ Հյուպատոսությունը այլ գործառույթներ էլ ունի, բացի իր բնակիչներին սպասարկելուց»,- ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ է դա արվում արագացված կարգով, փոխնախարարը շեշտեց․ «Հյուպատոսությունը այլ գործառույթներ չունի։ Դա ընթացակարգ է»։

Իսկ անվտանգային կոմպոնենտ ունի՞, Կոստանյանը նշեց․ «Թե ինչ ցանկություններով է Կապանում բացվում այդ հյուպատոսությունը, պետք է դիմել ՀՀ-ում ՌԴ դեսպանին»։ Դիտարկմանը՝ որոշ շրջանակների խոսքով՝ դա արվում է «Սյունիքը պոկելու և այն թուրքերին հանձնելու համար», փոխնախարարը պատասխանեց․ «Սյունիքը, ինչպես մնացած մարզերը, ՀՀ սուվերեն տարածք են, և մենք նման դեպք թույլ չենք տալու»։

Ինչ վերաբերում է, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչող հայտարարություններին, փոխնախարարն ասաց, որ այդ հարցը որոշ դետալներ կամ մտահոգություններ է պարունակում, աշխատանքները շարունակվում են։

Թեմայի այլ նորություններ