Ինչու այսպես զարգացան իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում. Արթուր Հովհաննիսյանը մանրամասնել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    19 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    11 կմ/ժ
  • Լոռի 12°C
    86%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    87%
    11 կմ/ժ
  • Արարատ 21°C
    62%
    28 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    74%
    13 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    50%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    19 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    37%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    91%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20503
  • Դոլար = 388

Ինչու այսպես զարգացան իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում. Արթուր Հովհաննիսյանը մանրամասնել է

Ինչու այսպես զարգացան իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում. Արթուր Հովհաննիսյանը մանրամասնել է

ԼՂ-ում սեպտեմբերի 19-ից սկսված ողբերգության պատճառները հասկանալու համար հիմա արդեն կարելի է խոսել մի շարք դրվագների ու դեպքերի մասին։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Հայաստանի Հանրապետությունը մշտապես խոսել է ԼՂ հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման մասին միջազգային հովանու ներքո Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության միջոցով։

Այս սկզբունքը առաջին իսկ պահից քննադատվեց, դատապարտվեց, ընդհուպ որակվեց որպես ԼՂ-ին միայնակ թողնել։ Այնուամենայնիվ, հայկական դիվանագիտությանը հաջողվեց կազմակերպել հանդիպում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև 3-րդ երկրում՝ Սոֆիայում, միջազգային հովանու ներքո, և, ի դեպ, ոչ միայն Սոֆիայում և ոչ մեկ անգամ։

Սակայն հանդիպմանն ընդառաջ ԼՂ իշխանությունները հրաժարվում են հանդիպումից, ավելի ճիշտ՝ նրանց թույլ չեն տալիս գնալ այդ հանդիպմանը։

Այդ ընթացքում և դրանից հետո ԼՂ-ում քաղաքականապես մեկուսացվեցին բոլոր նրանք, ովքեր կողմ էին Ադրբեջանի հետ միջազգային հովանու ներքո երկխոսությանը, իսկ հետո նաև հայաստանյան ընդդիմության կցորդ արցախյան դաշնակները իրականացրին հեղաշրջում՝ վերջնականապես փակելով արժանապատիվ երկխոսության դուռը։

Այնուհետև Ադրբեջանից ԼՂ իշխանություններին փոխանցվեցին սպառնալիքներ, ըստ որոնց՝ նախագահ ընտրելու դեպքում տեղի են ունենալու ռազմական գործողություններ։

Սամվել Շահրամանյանը 22 պատգամավորի կողմից ընտրվեց ԼՂ նախագահ, եկեղեցականները օրհնեցին, նախկին նախագահները շնորհավորեցին, հայաստանյան ընդդիմությունը փառավորվեց։

Արդյունքում, Ադրբեջանը հարձակվեց շուրջ 9 ամիս շրջափակման մեջ գտնվող ԼՂ-ի վրա, հեղաշրջմամբ եկած նախագահը ստորագրեց Արցախի Հանրապետության կապիտուլյացիան, իսկ այն ուժերը, որոնք արգելեցին գնալ բուլղարական Սոֆիա միջազգային հովանու ներքո բանակցելու, ԼՂ ներկայացուցիչներին ուղեկցին ադրբեջանական Եվլախ ոչ թե բանակցելու, այլ արդեն լսելու»,- գրել է նա:

Թեմայի այլ նորություններ