Ինչ սահմանափակումներ կմտցվեն՝ Երևանում ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    86%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    9 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    81%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Ինչ սահմանափակումներ կմտցվեն՝ Երևանում ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար

Ինչ սահմանափակումներ կմտցվեն՝ Երևանում ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար

«Ներկայումս իրականացվում են կահավորման աշխատանքներ Հերացի փողոցում՝ ավտոբուսի առանձնացված գիծ ունենալու մասով: Մեկ-երկու օր աշխատանքները հետաձգվեցին եղանակային պայմանների պատճառով, ենթադրում եմ՝ այսօր կամ վաղը ամբողջությամբ ավարտված կլինեն կահավորման աշխատանքները, և ավտոբուսի գիծը կսկսի գործել»:

Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ, ասաց Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը:

Խոսելով Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված աշխատանքներից՝ Հարությունյանն ասաց. «Այս շաբաթվա ընթացքում պլանավորվում է կիրառվել սահմանափակումներ ծանր ավտոմեքենաների մուտքի մասով: Փոքր կենտրոնում՝ Խանջյանից մինչև Սարյան, ինչպես նաև Գրիգոր Լուսավորիչից մինչև Կորյուն շրջանակում ներառված փողոցներում կարգելվի երթևեկությունը առավելագույնը 2.5 տոննա բեռնվածության զանգված ունեցող բեռնատարների համար: Ժամային սահամանփակումը կլինի առավոտյան 7-ից մինչև 21:00-ն, այսինքն՝ տվյալ տիպի տրանսպորտային միջոցները հնարավորություն կունենան մուտք գործել տվյալ՝ թվով 40 փողոցներ ու պողոտաներ ժամը 21:00-ից մինչև 07:00 ընկած հատվածում»:

Արձագանքելով՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ Երևան քաղաքում ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համալիր ծրագիր են մշակել, որը առաջին հերթին ներառում է ծանր ավտոմեքենաների երթևեկության սահմանափակում, կայանտեղիների որոշակի և՛ գնային, և՛ զոնավորման վերանայումներ, ավտոբուսային գծերի ավելացումներ:

«Ապագայում ենթադրելու է նաև որոշակի փողոցների տարբեր ժամերի կամ օրերի ավտոմեքենաների համար մուտքի արգելք, որովհետև այս ավելացող մեքենաների ծավալը քաղաքը ուղղակի չի կարող սպասարկել: Մեր խնդիրն է ամբողջացնել հանրային տրանսպորտի մեր համակարգը, հնարավորություններ ավելացնել միայն և միայն հանրային տրանսպորտի համար, առավելությունը տալ միայն և միայն հանրային տրանսպորտին, և անհատական մեքենաների համար մտցնել նոր սահմանափակումներ, որոշակի թանկացումներ: Սա անխուսափելի ծրագիր է, որը հեշտ ճանապարհ չի լինելու»,- ընդգծեց Ավինյանը:

Թեմայի այլ նորություններ